ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԷՐԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Էրիկ Գևորգի Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Էրիկ Գևորգի Վարդանյանին (ծնվ.՝ 16.11.1995 թ., հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Տիչինայի 2-րդ նրբ., տուն 2) 2013 թվականին անվճար հիմունքներով ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (այնժամ՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան), Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետի «Շենքերի նախագծում» բաժինը։ 2017 թվականին բակալավրիատի ավարտական կուրսում համահեղինակել է առաջին գիտական հոդվածը, որը տպագրվել է Հայաստանի Շինարարների Միության տեղեկագրում։ 2017 թվականի դեկտեմբերին 15-ին մասնակցել է Եվրասիա միջազգային համալսարանի կողմից կազմակերպված ուսանողական գիտաժողովին։
2017 թվականին գերազանց պաշտպանելով դիպլոմային աշխատանքը ավարտել է բակալավրիատը և անվճար հիմունքներով ընդունվել նույն մասնագիտության մագիստրատուրա։ Մագիստրատուրայի տարիներին մասնակցել է համալսարանական միջազգային աշխատարանների՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Հայաստանում։ Կրթական ակտիվ գործունեությանը զուգահեռ մագիստրատուրայի տարիներին տպագրել է 2 (երկու) գիտական հոդված ՝ տեղական գիտական ամսագրերում և 1 (մեկ) հոդվածով մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող “BIM in Architecture and Constuction” միջազգային գիտաժողովին, հանդես եկել ելույթով։
2018 թվականին մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների, վերապատրաստումների, այդ թվում ՃՇՀԱՀ-ում անցկացվող «Շինարարական նախագծերի կառավարում» դասընթացին և ստացել որակավորման սերտիֆիկատ։
2019 թվականից առ այսօր ներգրավված է հայ-գերմանական «Հայկական մշակութային ժառանգության բնական քարերի քայքայման, վնասի գնահատման, քարի հատկությունների պրակտիկ ամրակայման և պահպանման գիտական և պրակտիկ հետազոտություն» ծրագրում, որի ընթացքում մասնակցել է ամառային դպրոցների, ինչպես նաև իրականացրել է դաշտային հետազոտություններ, լաբորատոր փորձարկումներ Հայաստանի այնպիսի պատմական հուշարձաններում ինչպիսիք են Զվարթնոցի տաճարը և Գեղարդի վանական համալիրը։
2019 թվականին գերազանցությամբ ավարտելով մագիստրատուրան, որպես նշանակալի նվաճումներ ունեցող ուսանող, ստացել է տարկետում և անվճար հիմունքներով ընդունվել է ասպիրանտուրա ՃՇՀԱՀ-ում՝ ԺԸ 00.01 «Ճարտարապետություն» մասնագիտությամբ։ Ասպիրանտուրայի ուսուցման տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել ինչպես գիտական այնպես էլ կրթական և պրակտիկ ծրագրերում։
2019 սեպտեմբերի 23-ից մինչև 2019 դեկտեմբերի 31-ը աշխատել է «Ակադեմիկոս Ալ. Թամանյանի անվան քաղաքաշինության, ճարտարապետության և շինարարության պրոբլեմային լաբորատորիայի» «Ճարտարապետություն» ենթաբաժնում որպես կրտսեր գիտաշխատող։ Իսկ 2020 թ. փետրվարի 01-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 20-ը աշխատել է նույն լաբորատորիայի «Պահպանում և զարգացում» ծրագրում որպես լաբորանտ։
2021 թվականին մասնակցել է միջազգային գիտաժողովների որոնցից են “3rd International Conference on Reconstruction and Restoration of Architectural Heritage (RRAH 2021)”-ը, և «12th International Conference on Contemporary Problems of Architecture and Construction»-ը։
2020 թվականից առ այսօր աշխատում է «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական ՀԿ-ում, որպես շինարարության գծով փոխտնօրեն, որտեղ ղեկավարում է կազմակերպության նոր կենտրոնների նախագծման և կառուցման աշխատանքները։ Դրանց շրջանակում համադրում է կայուն ճարտարապետության վերաբերյալ տեսական ուսումնասիրությունները գործնական կիրառման հնարավորությունների հետ։
Ընդհանուր առմամբ 2017-2021 թվականներին տպագրել է ընդհանուր առմամբ 9 գիտական հոդվածներ, այդ թվում Scopus վարկանիշավորման աղյուսակում ընդգրկված՝ «Architecture and Engineering» գիտական պարբերականում։
2022 թվականի փետրվարի 10-ին ստացել է ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։
2022 թվականի ապրիլից մինչ օրս աշխատում է «Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան» հիմնադրամի «Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնում որպես ասիստենտ։ Իրականացնում է դասախոսություններ, գործնական և լաբորատոր պարապմունքներ, ուսանողների կանոնավոր խորհրդատվություններ, մասնակցում է ամբիոնում ուսումնական ստորաբաժանման ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներին:
Ակնկալվող արդյունքը.
«Էրիկ Գևորգի Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Է. Վարդանյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Էրիկ Գևորգի Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Էրիկ Գևորգի Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
13.06.2022 - 29.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3262
Տպել