«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____________ 2022 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման հավելվածի 407-րդ կետում «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ, ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ» բառերը փոխարինել «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՆՑ ՏԵՍԱՆԵՐԱԾՎԱԾ (ՍՔԱՆԱՎՈՐՎԱԾ) ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022թ. ...................... ........
Երևան
-
Քննարկվել է
13.06.2022 - 28.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Դիտումներ` 3860
Տպել