Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Օֆելյա Սարդարյան 26.06.2022 17:34:12 Ուսուցչի նվազագույն դրույքաչափ սահմանել ոչ պակաս,քան 150 000դրամը: Շնորհակալություն առաջարկության համար։ Ներկայումս գործում են ուսուցչի աշխատավարձի բարձրացման այլ մեխանիզներ։
2 Օֆելյա Սարդարյան 26.06.2022 17:40:02 Բազմահամակազմ դասարանների նոր ֆինանսավորումը իրականացնել առավել շուտ,քան 2026թվականը,քանի որ շատ դժվար է աշխատել միաժամանակ երկու դասարանում ուժերի գերագույն լարումով,բայց վճարվել մեկ դասարանի համար:Ցավալի է,բայց իրողությունն այն է,որ նմանատիպ խնդիրների լուծումը հետաձգելը հանգեցնում է ուսուցիչների թվի նվազման: Շնորհակալություն առաջարկության համար։ Բարձրացված հարցը նախատեսվում է կանոնակարգել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման ներկայացված մեկ այլ նախագծով։ Կքննարկվի այս նախագծում այն աներառելու հնարավորությունը։
3 Լուսինե Դավթյան 26.06.2022 20:05:40 Կարող եք մանրամասնել ինչ է լինելու դպրոցում արդեն եղած բազմամասնագիտական խմբի հետ, և ինչ է նշանակում հատուկ մանկավարժ, լոգոպեդ և ..., - հատուկ դպրոցների դեպքում ըստ ուղղվածության և կարիքի ՝համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլատվության պարագայում նշումը Շնորհակալություն հարցի համար։ ,,Համապատասխան հիմնավորման և լիազոր մարմնի թույլատվության պարագայում,, ձևակերպումը նշանակում է, որ այդ հաստիքների հարցը պետք է լինի հիմնավոր և քննարկվի լիազոր մարմնի կողմից։