aaaaaaaaaaaaaa<>"' aaaaaaaaaaaaaa<>"'
10.06.2022
s
0 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը.
Ներկայացված օրենսդրական նախագծի առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմամբ: Ներկայումս Օրենքով Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որևէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ: Հայտերի և կից փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծքիներ, ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել հնարավորությունը պետական մարմիններից հայտերի և կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու: Նախագծով հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը, լիցենզավորված անձին տրվում է հնարավորություն քվոտաները վերանալեյու:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս Օրենքով Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որևէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ:Բիզնես ծրագրում ներկայացվող անհրաժեշտ տվյալները հայտատուն կարող է ներկայանել կից տեղեկանքով կամ հայտում շում կատարելով: Հայտերի և կից փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծքիներ, ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել հնարավորությունը պետական մարմիններից հայտերի և կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու: Ներկայումս Օրենքի համաձայն` քվոտաների խախատումը համարվում է լիցենզիայի դադարեցման հիմք: Նախագծով հանվում է քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը, լիցենզավորված անձին տրվում է հնարավորություն քվոտաները վերանալեյու:
3. Կարգավորման նպատակը
Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելը, ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելը:
4. Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն և 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշումների մեջ:
5. Օրենքների նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:
6. Իրավական ակտերն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ հնարավոր նվազեցում չի նախատեսվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
8. Ակնկալվող արդյունքը.
Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման,արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելը, ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելը:
Քննարկվել է
08.06.2022 - 23.06.2022
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Առողջապահություն
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3722
Տպել10.06.2022
s