ՌԱԶՄԻԿ ԱՇՈՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՌԱԶՄԻԿ ԱՇՈՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանը (ծնվ.՝ 24.02.1996թ., հաշվառման հասցեն՝ Երևան, Ավան 3 փող. 13/1 տուն) դպրոցում մասնակցել է մի շարք օլիմպիադաների, այդ թվում՝ միջազգային օլիմպիադաների (IPhO, IZHO) և արժանացել է պատվոգրի IPHO 2013-ում և բրոնզե մեդալի` IZhO 2013-ում: Համալսարանում սովորելու ընթացքում մասնակցել է ընդհանուր և տեսական ֆիզիկայի մի շարք օլիմպիադաների արժանանալով մի շարք մրցանակներ։
Ուսուցումը դպրոցում ավարտելուց հետո` 2013 թվականին, ընդունվել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկայի ինստիտուտ և ավարտել բակալավրի աստիճանը գերազանցությամբ:
Ուսուցմանս 3-րդ տարվանից սկսած աշխատանքի է ընդունվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պինդ Մարմնի Ֆիզիկայի Ինստիտուտում, և Ռ. Հովհաննիսյանի հետաքրքրությունների շրջանակն համընկել է ֆիզիկայի ամենաառեղծվածային երևույթներից մեկի հետ, այն է՝ գերհաղորդականությունը, որը դեռևս մինչև վերջ բացատրված չէ, և որի ոլորտում գրանցվել է Նոբելյան մրցանակակիրների ամենամեծ թիվը: 2016թ սկսած մինչ գիտական ատենախոսությունը պաշտպանելը (7 տարի) աշխատել է ՄՖՏԻ-ին կից «Տոպոլոգիական քվանտային երևույթներ գերհաղորդիչ համակարգերում» լաբորատորիայում որպես կրտսեր գիտական աշխատող, որտեղ շարունակել է զբաղվել գերհաղորդականությամբ:
Բակալավրիատն ավարտելուց հետո ընդունվել է նույն համալսարանի մագիստրատուրա, որը ավարտել է գերազանցությամբ և որի ավարտին արդեն եղել է երկու գիտական աշխատությունների համահեղինակ, որոնք տպագրվել են աշխարհի լավագույն ամսագրերում` «Nature» և «Physical Review»։
Ասպիրանտուրա ըդունվելուց հետո դարձել է ավելի քան 8 աշխատությունների համահեղինակ, ինչպես նաև մեկ արտոնագրի (патент готовится к подаче в РФ) համասեփականատեր, որոնք հրապարակված են Q1 ցուցակում ընդգրկված ամսագրերում (Nature, Physical Review, NanoLetters, Nanomaterials): Հարկ է նշել, որ կատարված աշխատանքներս իրենցից ներկայացնում են ոչ միայն ֆունդամենտալ հետազոտություններ, այլ նաև պարունակում են կիրառական սարքեր, ինչպիսիք են գերարագ գերհաղորդիչ հիշողության տարրերը, գերհաղորդիչ փուլային փոխարկիչները, նոր մագնիսական դաշտի, ճառագայթման և ջերմաստիճանի դետեկտորներ: Քաղաքացին ՀՀ կառավարության 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ ստացել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը:
Ռ. Հովհաննիսյանը աշխարհին հայտնի գրեթե միակ քվանտային հոլոգրամի երեք համաղենինակներից մեկն է (այս արդյունքը ընդգրկող աշխատանքը գտնվում է տպագրությունում Physical Review Letters ամսագրում): Այս հայտնագործությունը բացառիկ խոստումնալից է իրերի քվանտային բնույթը բացահայտելու և ավելի խորը հասկանալու համար, ինչպես նաև կիրառելի է, քանի որ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այս հայտնագործությունը կարող է օգտագործվել գերճշգիտ մագնիսական դաշտի չափիչներ ստեղծելու համար՝ մինչև անգամ տարածական ենթաատոմային լուծաչափը, որը լայն հորիզոններ է բացում ապագա հետազոտությունների համար։
Ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 28.01.2022թ․ ավելի քան 1.5 տարի վաղ քան նախատեսված ուսուցման ժամանակը: Ռ. Հովհաննիսյանը 2022թ․ մայիս ամսվանից գիտական աշխատանք է կատարում Երևանի պետական համալսարանում:
Ակնկալվող արդյունքը.
«Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Ռազմիկ Աշոտի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
07.06.2022 - 23.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3703
Տպել