ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է 08.12.2021թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց առաջին անգամ անձնագիր ստանալու ընթացակարգը նշված օրենքի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով։ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ներկայիս կարգավորումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցում, ինչպես նաև առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում են միայն Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշմամբ սահմանված որոշ պետությունների, այդ պետություններն են՝ Լիբանանի Հանրապետությունը, Սիրիայի Արաբական Հանրապետությունը, Իրաքի Հանրապետությունը:

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 08.12.2021թ-ին կատարված փոփոխություններով, որն ուժի մեջ կմտնի 25.06.2022թ., համաձայն որի` ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունք է վերապահվել առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում, հետևաբար օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բացակայում է նշված պետություններն առանձնացնելու անհրաժեշտությունը, ուստի և առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշումը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն  ձեռք  բերելու  կապակցությամբ  առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է տրվել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» N 951-Ն որոշումը` պայմանավորված 08.12.2021թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որի համաձայն ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունք է վերապահվել առանջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ բոլոր դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.         

 Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 951-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծով նախապատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է 08.12.2021թ-ին «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց առաջին անգամ անձնագիր ստանալու ընթացակարգը նշված օրենքի պահանջներին համապատասխանեցնելու և իրավական որոշակիությունը ապահովելու հանգամանքով։

  • Քննարկվել է

    03.06.2022 - 18.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3974

Տպել