Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» N ՆՀ-37-Ն հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` «ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այն միաժամանակ բխում է ՀՀ կառավարության և ՄԱԿ ՊՀԾ միջև համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից:
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման և զարգացման ապահովման համար:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի նիստի N 33 արձանագրության 8-րդ կետով հավանության է արժանացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանը և դրա փորձնական ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը: Ծրագրի ռազմավարության գլխավոր նպատակը դպրոցական կայուն սննդի համակարգ ստեղծելն է, որը հնարավորություն կտա ապահովելու ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավելու նրանց առողջությունն ու հաղթահարելու աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
Դպրոցահասակ երեխաներին կայուն սննդով ապահովման ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի միջոցով, մարզեպատարանը գումարն ընթացիկ դրամաշնորհի տեսքով բաշխում է իր ենթակայության տարրական դասարաններ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների միջև, որոնք էլ իրականացնում են ծրագիրը` հիմք ընդունելով պետական դրամաշնորհներին վերաբերող օրենքներն ու այլ իրավական ակտերը, այդ թվում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:
2010թ. Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ-200128» զարգացման ծրագիրը, որի ընթացքում Հայաստանն արձանագրել է դրական արդյունքներ: Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ, որն էլ 2010-2017թթ. համար կատարել է 24,682,590 ԱՄՆ դոլլարի ներդրում: Նշյալ գումարից 15.690.740 ԱՄՆ դոլլար ծախսվել է սննդի և դրա ձեռքբերման հետ կապված խնդիրները լուծելու համար, իսկ մնացած գումարը՝ 8.991.850 ԱՄՆ դոլլար, ծախսվել է կարողությունների զարգացման և ավելացման (1.890.970 ԱՄՆ դոլար) և ուղղակի ու անուղղակի ծախսերի (7.100.880 ԱՄՆ դոլար) համար:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի բոլոր հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տրամադրվում է դպրոցական նախաճաշ: Ծրագրում ընդգրկված է 23014 աշակերտ: 2017 թվականին ծրագիրը կընդլայնվի նաև ՀՀ Տավուշի մարզում, որի արդյունքում կիրականացվի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերի (նախակրթարանների) 6157 աշակերտի սննդով ապահովման գործընթացը
Ներկայումս ՀՀ տասը մարզերի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխաների համար, որոնք շաբաթը 5 օր, տարեկան 180 օր ստանում են դպրոցական տաք սնունդ: Յոթը մարզերում, ՄԱԿ-ի ՊՀԾ միջոցով, մոտ 60000 երեխաների հաշվարկով դպրոցներին հատկացվում է յոթ տեսակի սնունդ (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, ալյուր և այլն):
ՀՀ կառավարությունն, իր հերթին, 2014թ. ֆինանսավորում է երեք մարզերի (ՀՀ Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք) դպրոցների մոտ 23000 աշակերտի՝ տրամադրելով մեկ երեխայի հաշվարկով օրական 140 ՀՀ դրամ, որից 120 դրամն օգտագործվում է սնունդ պատրաստելու, իսկ 20 դրամը՝ խոհանոցային աշխատակիցների աշխատավարձի և կազմակերպական ծախսերի համար (Դպրոցական Սննդի Ազգային Ծրագիր): Այս նպատակով ՀՀ կառավարության կողմից հատկացվում է տարեկան մոտ 580.000 հազար դրամ: ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է նաև ՄԱԿ ՊՀԾ տրամադրած օգնության պահեստավորման և երկրի ներսում փոխադրման ծախսերը հոգալու, որոնք կազմում են տարեկան 49.000 հազար ՀՀ դրամ:
ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1391-Ն որոշմամբ ստղծվել է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որի նպատակներն են`
- ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշված սննդի մատակարարման արդյունավետությունն ապահովելը,
- սովորողների կրթության որակի, առողջության, սոցիալական պաշտպանվածության բարելավմանը նպաստելը,
- ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը,
- տեղական արտադրությունը խթանելը,
- համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կայուն և անվտանգ սննդի կազմակերպմամբ նպաստել սովորողների որակյալ կրթություն ձեռքբերելու լիարժեք իրավունքի իրագործմանը: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կներառվեն հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերի (նախակրթարանների) բոլոր սովորողները` շուրջ 147000:
-
Քննարկվել է
02.10.2017 - 19.10.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 11072
Տպել