«Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 908-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հանձնաժողովի կազմի արդիականացմամբ ինչպես նաև հանձնաժողովի գործունեության կարգի հստակեցմամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հանձնաժողովի կազմը վերջին անգամ թարմացվել է 2015 թվականին։ Դրանից հետո տեղի են ունեցել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի այնպես էլ գերատեսչություններում կառուցվածքային փոփոխություններ, արդյունքում Հանձնաժողովի կազմում ներառված մի շարք պաշտոններ այլևս չկան, որի պարագայում պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությունը չի ներառում բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները։ Բացի այդ գործող իրավական ակտով սահմանված գործունեության կարգում առկա են որոշակի ոչ հստակ ձևակերպումներ, ինչպես նաև այնտեղ բացակայում է նիստերի անցկացումը հեռավար եղանակով։
3․Կարգավորման նպատակը և բնույթը.
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները Նախագծով նախատեսվում է արդիականացնել Հանձնաժողովի կազմը, հստակեցնել նրա գործունեության կարգը և հնարավորություն ստեղծել նիստերը կազմակերպել նաև հեռավար եղանակով։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից համատեղ:
5․ Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կարդիականացվի Հանձնաժողովի կազմը, կհստակեցվի նրա գործունեության կարգը և հնարավորություն կստեղծվի նիստերը կազմակերպել նաև հեռավար եղանակով, որը գործընթացը կդարձի ավելի օպտիմալ և ճկուն։
6․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։
7․Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
«Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
8․Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
«Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 908-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում.
-
Քննարկվել է
02.06.2022 - 17.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3466
Տպել