Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

100%0%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

             ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 10-ի թիվ 229-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի թիվ 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73-Ն որոշման N 1 հավելվածում, որով նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նոր՝ «Ոստիկանական գործ» մասնագիտությունը և «Ոստիկան» որակավորումը։ Նշված մասնագիտության և որակավորման համար միջնակարգ կրթության հիմքով ուսումնառության տևողությունը սահմանվել է 6 ամիսը։

        Ելնելով ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 331-Ն որոշմամբ նշված մասնագիտության և որակավորման համար ուսումնառության տևողությունը մինչև 2016 թվականի հունվարի 1-ը սահմանվել է 3 ամիսը, իսկ դրանից հետո՝ 6 ամիսը։ Հետագայում, 2016, 2018 և 2019 թվականներին ՀՀ կառավարության համապատասխանաբար 85-Ն, 209-Ն և 1951-Ն որոշումներով ուսումնառության 3-ամսյա տևողության ժամկետի պահպանումը երկարաձգվել է երկուական տարով։ Վերջին անգամ երկարաձգված ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ն է:

    Ներկայումս ՀՀ ոստիկանությունում կրտսեր խմբի թափուր հաստիքների մեծ թվաքանակը ոստիկանությունում ծառայությունն արդյունավետ կազմակերպելու բարդություններ է ստեղծում, հատկապես հերթափոխային ծառայությունն իրականացնելու ընթացքում:  

   Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում սահմանված է կրտսեր խմբի 2533 հաստիք: Սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ թափուր հաստիքների թվաքանակը կազմում է 785: Ներկայումս պարեկային ծառայության դասընթացներին մասնակցում են 53 կրտսեր խմբի ծառայող, իսկ 2022 թվականի պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման մրցույթին մասնակցելու համար 29.03.2022 թվականի դրությամբ զեկուցագիր է ներկայացրել կրտսեր խմբի 90 ծառայող: Փաստացի ստացվում է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ կրտսեր խմբի թափուր հաստիքները ոչ թե 785 են այլ 875, իսկ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակման քննությունների արդյունքներով կարող են հասնել մինչև 928, որը կազմում է կրտսեր խմբի ընդհանուր հաստիքների թվաքանակի 37 % -ը:

Մեկ այլ օրինակ ևս՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակում սահմանված կրտսեր խմբի 189 հաստիքից ապրիլ ամսվա դրությամբ թափուր են 58-ը, իսկ նույն վարչության ուղեկցող գումարտակում 76 հաստիքից՝ 31-ը (40%): Նկատի ունենալով նշված երկու ծառայությունների կարևորությունը հասարակական կարգի ապահովման ոլորտում, ինչպես նաև դատարաններում քննվող գործերի մեծ քանակը և դրանից բխող գործառույթները՝ ամբաստանյալներին և դատապարտյալներին դատարաններ ուղեկցում և անվտանգության ապահովում, այդ ստորաբաժանումներում մեծաքանակ թափուր հաստիքների առկայությունը չի կարող բացասական ազդեցություն չունենալ նշված գործառույթները պատշաճ ձևով կազմակերպելու վրա: 

 Ներկայումս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորա դասախոսական անձնակազմը արդյունավետ ապահովում է նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» և «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչները՝ կրթահամալիրում ծրագրերի վերանայմամբ և թիրախային դասընթացների ապահովմամբ: Ուսումնառության եռամսյա և հնգամսյա տևողությունը  դասընթացների   և   մոդուլային   ուսումնական   ծրագրերի   որակի   վրա անդրադարձ չեն ունենում, որն ապացուցում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում մինչ այժմ եռամսյա դասընթացների շրջանակներում մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտների մասնագիտական որակները, գիտելիքների մակարդակը և արհեստավարժությունը:

  Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանությունում նոր ընդունված ծառայողների մասնագիտական պատրաստվածության, գործառութային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ և գործնական ունակություններ ձեռք բերելու համար ոստիկանության ծառայողները անցնում են մասնագիտացման ղեկավարում 3 ամիս ժամկետով, որը   կանոնակարգված է ՀՀ ոստիկանության պետի 02.03.2013թ. թիվ 601-Ա հրամանով:

   Այսինքն, ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի շրջանավարտները պաշտոնների նշանակվելուց հետո շարունակում են ստանալ անհրաժեշտ գիտելիքներ համաձայն մշակված մասնագիտացման միջոցառումների անհատական պլանների, որոնք կազմվում են հաշվի առնելով ծառայողի պաշտոնի առանձնահատկությունները: Մասնագիտացման ղեկավար  նշանակվում է առավել փորձառու ծառայողներից և ավարտվում է եզրակացությամբ, որի արդյունքներից է կախված ծառայողի հետագա պաշտոնավարման հարցը:

  Այսպիսով` գումարելով ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատությունում ստացված կրթութունը և պաշտոնի նշանակվելուց հետո կոնկրետ այդ պաշտոնի մասնագիտական ունակությունները ձեռք բերելու համար կազմակերպվող մասնագիտացման ղեկավարումը, ծառայողները ստանում են ընդհանուր 6 ամիս տևողությամբ ուսուցում /տեսական և գործնական տարբերակներով/:                                                                  

      

Բացի այդ, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1113-Ն որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման N1 հավելվածում, որով նախատեսվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության նոր՝ «Պարեկ» որակավորումը։ Այդ որակավորման համար ուսումնառության տևողությունը միջնակարգ կրթության հիմքով մինչև 2023 թվականի հունվարի 1-ը սահմանվել է 5 ամիսը, իսկ դրանից հետո՝ 6 ամիսը։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ներկայումս ընթանում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման երրորդ հոսքի ընդունելությունը, որի արդյունքներով 5-ամսյա ուսուցումը «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հուլիսի 18-ից մինչև դեկտեմբերի 17-ը։ Դրան հաջորդելու է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման չորրորդ հոսքի ընդունելության և ուսուցման գործընթացը, որը, փաստորեն, իրականացվելու է 2023 թվականի ընթացքում:

ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից բխող՝ հանրապետության ողջ տարածքում ոստիկանության պարեկային ծառայության ամբողջական գործարկման խնդրի կատարման օպերատիվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը ևս երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս նույնպես արդիական է ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ երկարաձգել երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը երկարաձգել մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության  կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան» որակավորման համար ուսումնառության 3-ամսյա ժամկետի պահպանումը ևս մեկ անգամ կերկարաձգվի երկու տարով՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ «Պարեկ» որակավորման համար ուսումնառության 5-ամսյա ժամկետի պահպանումը կերկարաձգվի մեկ տարով` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

  • Քննարկվել է

    31.05.2022 - 15.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3902

Տպել