Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք են հանդիսացել ՀՀ ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության և ՌԴ ՆԳՆ կողմից ստացված գրությունները՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ: Նախագիծը առաջարկվում է լրացնել « 5F-MDA-19 (Z)-N’-(1-(5-ֆտորոպենտիլ)-2-օքսոինդոլին-3-իլինդեն)բենզոհիդրազին, ADB-FUBIATA կամ (FUB-ACADM) 2-[[2-[1-[(4-ֆտորոֆենիլ)-մեթիլ]ինդոլ-3-իլ]ացետիլ]ամինո]-3,3-դիմեթիլ-բութանամիդ, ADB-PHTINACA կամ (MMBA(N)-PHT) (S)-N-(1-ամինո-3,3-դիմեթիլ-1-օքսոբութան-2-իլ)-1-ֆենէթիլ-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ, Bromazolam 8-բրոմո-6-ֆենիլ-1-մեթիլ-4H-բենզո[f] [1,2,4]տրիազոլո[4,3-a] [1,4]դիազեպին, 2,3-seco-fentanyl N-(4-(մեթիլ(2-ֆենիլէթիլ)ամինո)բութան-2-իլ)-N-ֆենիլպրոպանամիդ, 5-MeO-DIBF N-(2-(5-մեթոքսի-1-բենզոֆուրան-3-իլ)էթիլ)-N-(պրոպան-2-իլ)պրոպան-2-ամին, isotonitazene 2-(5-նիտրո-2-((4-պրոպան-2-իլօքսիֆենիլ)մեթիլ)-1H-բենզիմիդազոլ-1-իլ)-N,N-դիէթիլէթան-1-ամին, 2C-B-AR 5-(4-բրոմ-2,5-դիմեթօքսիֆենիլ)-4,5-դիհիդրո-1,3-օքսազոլ-2-ամին, 5-AEDB 2-(2,3-դիհիդրո-1-բեզոֆուրան-5-իլ)էթան-1-ամին, SL-164 2-մեթիլ-3-(2-մեթիլ-4-քլորֆենիլ)-5-քլորքինազոլին-4(3H)-ոն, 2-Me-AP-237 1-(2-մեթիլ-4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ)բութան-1-ոն, AP-237 1-(4-(3-ֆենիլպրոպ-2-են-1-իլ)պիպերազին-1-իլ]բութան-1-ոն, Flualprazolam 8-քլոր-6-(2-ֆտորոֆենիլ)-1-մեթիլ-4H-բենզո[f][1,2,4]տրիազոլո[4,3-a][1,4]դիազեպին, MMBA(N)-073 կամ (ADB-BUTINACA) (1-բութիլ-N-(1-կարբամոիլ-2,2 դիմեթիլպրոպ-1-իլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ), MMBA(N)-019 1-հեքսիլ-N-(1-կարբամիոիլ-2,2-դիմեթիլպրոպիլ)-1H-ինդազոլ-3-կարբոքսամիդ)» նյութերթվ:
Նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Ունեն տարբեր քիմիական կառուցվածք ունեցող և օրգանիզմի կաննաբինոիդային ընկալիչների ներհակորդ են հանդիսանում, թմրամիջոցներ օգտագործող անձանց կողմից օգտագործվում են ծխելու միջոցով կամ այլ եղանակով:
Այս նյութերը մարդու օրգանիզմի վրա ցուցաբերում են հոգեակտիվ ներգործություն, դրանց բնորոշ է հաճախ գործածող անձի մոտ ծանր հոգեկան խանգարում առաջացնելը: Համապատասխան հսկողության բացակայության դեպքում դրանք չարաշահվում են, շրջանցելով թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված արգելքները: Հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ գրանցվել են նշված նյութերի շրջանառության դեպքեր, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով առաջարկվում է նշված նյութերը շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կիրառել:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով նախատեսվում է նյութերը ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
4 . Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
- 5. Ակնկալվողարդյունքը
Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:
Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների եվ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր եվ առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր եվ առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների եվ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր եվ առանձնապես խոշոր չափերը. Թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը եվ դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ում:
-
Քննարկվել է
31.05.2022 - 15.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 3697
Տպել