ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտություն
Նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ լաբորատոր կարողությունների ոչ բավարար/ոչ համալրված լինելու պատճառով հայտատուն ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվտանգության համար պարտադիր լաբորատոր բոլոր փորձարկումներն ապահովելու նպատակով դիմում է ԵԱՏՄ անդամ-պետության հավատարմագրված, միասնական ռեեստրում ներառված այն փորձարկման լաբորատորիաներին, որոնք հագեցած են բոլոր լաբորատոր ուղղություններով և համապատասխան սարքավորումներով, ամբողջ ծավալով ապահովում են տվյալ արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացը։ Բացի այդ, ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող որոշ արտադրանքի մասով ընդհանրապես բացակայում են համապատասխան փորձարկման լաբորատորիաները։ Վերոգրյալ առկա խնդիրների արդյունքում ավելանում են տնտեսվարողների ֆինանսական ծախսերը և արտադրանքի համապատասխանության գնահատման ժամկետները։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող փորձարկման լաբորատորիաներում որոշ ուղղություններով առկա է համապատասխան սարքավորումներով հագեցվածության ապահովման և ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասով բացակա լաբորատոր կարողությունների ձևավորման խնդիր։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով նախատեսվող ժամկետի երկարաձգման արդյունքում հնարավորություն կընձեռնվի ապահովել գործող լաբորատորիաներում որոշ ուղղություններով համապատասխան սարքավորումներով հագեցվածությունը, ձևավորել ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի մասով բացակա լաբորատոր կարողությունները և դրա արդյունքում իրականացնել ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատում՝ նվազեցնելով բիզնեսի ֆինանսական ծախսերը և ժամկետները։ Վերոգրյալի արդյունքում ՀՀ համապատասխանության գնահատման մարմիններին հնարավորության կընձեռնվի ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար համապատասխանության գնահատման գործընթաց իրականացնելու համար։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
30.05.2022 - 15.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3268
Տպել