Հիշել նախագիծը

ՅՈՒՐԻ ՅՈՒՐԱՅԻ ԲԼԵՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  ՅՈՒՐԻ ՅՈՒՐԱՅԻ ԲԼԵՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Յուրի Յուրայի Բլեյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ քաղաքացի Յուրի Յուրայի Բլեյանը (ծնվ.՝ 10.10.1996թ., հաշվառման հասցեն՝ Երևան, Դ. Անհաղթի 19/1 շ. բն. 56) նախնական կրթությունը ստացել է ք․ Երևանի № 147 դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել եմ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ 2013 թվականին ընդունվել է Հայ-Ռուսական համալսարանի «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղության բակալավրիատ։ 2017-2019 թվականներին ուսումը շարունակել է նույն բաժնի մագիստրատուրայում։ 2019 թվականին, որպես նշանակալի նվաճումներ ունեցող ուսանող, ստանալով տարկետում 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեություն Հայ-Ռուսական համալսարանում՝ «Կիսահաղորդիչների ֆիզիկա»  մասնագիտությամբ ասպիրանտուրայում։

Դեռևս մագիստրատուրայում սովորելու տարիներին Բլեյանը զբաղվել գիտական գործունեությամբ՝ տպագրել գիտական աշխատանքներ և մասնակցել մի շարք գիտաժողովների, ինչպես նաև արժանացել կրթական մրցանակների։ Մասնավորապես, 2018 թվականին մասնակցել ՏՏ ոլորտում ՀՀ Վարչապետի ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությանը և զբաղեցրել երկրորդ տեղը, իսկ 2019 թ.-ին, մասնակցելով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին, արժանացել է ճարտարագիտության ոլորտում երկրորդ տեղի պատվավոր մրցանակին։

2019 թվականին, ընդունվելով ասպիրանտուրա, շարունակել է առավել ակտիվ կերպով զբաղվել գիտական գործունեությամբ։ Մասնավորապես, մասնակցել է մի շարք տեղական և միջազգային դրամաշնորհերի, որոնցից են Եվրոպական միության H2020 «Twinning towards the Russian-Armenian University’s scientific excellence and innovation capacity in nanomaterials for quantum information and quantum optics (NanoQIQO)» ծրագիրը, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Քվանտային հաշվարկումների համար կապված կոլոիդային քվանտային կետերի հիման վրա միաֆոտոն աղբյուրներ և խճճված ֆոտոնների զույգերի աղբյուրներ» ծրագիրը, Philip Morris ՍՊԸ-ի կողմից ֆինանսավորվող «Կոլոիդային քվանտային կետերը որպես քվանտային տեղեկատվական գիտության հենք» ծրագիրը։ Հանդիսանում է նաև ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների կողմից ֆինանսավորվող «Կիսահաղորդչային քվանտային կետերի ֆոտոֆիզիկական հետազոտությունը» ծրագրի մասնակից։ Այս նախագծի շրջանակներում արդեն իսկ տպագրվել է իտալացի գործընկերների  համատեղ հոդվածը, ինչպես նաև նախատեսված է այս տարի այցելել Իտալիայի CNR-NANOTEC գիտական կենտրոն՝ էլ ավելի խորացնելու համար համատեղ գիտական գործունեությունը։

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2020»-ը շրջանակներում իր “Մագնետոբիէքսիտոնային վիճակների օպտիկական հատկությունները կիսահաղորդչային քվանտային կետերում” անունով թեման դարձել է հաղթողներից մեկը։ Ասպիրանտուրայում սովորելու ընթացքում տպագրել է մի շարք գիտական հոդվածներ Scopus և Web of Science գիտական շտեմարաններում ներառված բարձր ազդեցության գործակից (IF) ունեցող գրախոսվող միջազգային ամսագրերում, որոնցից են «Nanomaterials» (IF=5.076), «Physica E: Low-dimensional Systems and Nanostructures» (IF=3.382), «Physica B: Condensed Matter» (IF=2.436) և այլն։  Բլեյանը այս տարիների ընթացքում մասնակցել է մի շարք տեղական և միջազգային գիտաժողովների, որոնցից են «IEEE International Conference on Nanomaterials: Applications & Properties», «Youth Conference On Electronics, Telecommunications and Information Technologies», «Annual Scientific Conference of Russian-Armenian University» և այլն։

Գիտական գործունեությանը զուգահեռ դասավանդում է Հայ-Ռուսական համալսարանում։ Մասնավորապես, 2020 թվականից մինչև 2021 թվականը աշխատել է Հայ-ռուսական համալսարանում որպես դասախոսի ասիստենտ, իսկ արդեն 2021 թվականի սեպտեմբերից աշխատում է որպես մշտական ​​հիմունքներով դասախոս։  Զուգահեռ դրան, 2021 թվականի սեպտեմբերից աշխատում է Հայ-ռուսական համալսարանում որպես «Ուսմունք» դպրոցի ֆիզիկա-մաթեմատիկական և կենսաբժշկական թեքումով մասնագիտացված դասարանների ֆիզիկայի ուսուցիչ։

Ակնկալվող արդյունքը.

«Յուրի Յուրայի Բլեյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:  

«Յուրի Յուրայի Բլեյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Յուրի Յուրայի Բլեյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    26.05.2022 - 11.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3386

Տպել