Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 206-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի № 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» N 206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի հստակեցմամբ, սահմանված` էտալոնային (արբիտրաժային) փորձարկման  լաբորատորիաների ընտրությանը ներկայացվող պահանջների պարզեցմամբ, գործընթացի արդյունքում բողոքների առաջացման դեպքում էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու բողոքարկման Հանձնաժողովի ստեղծման համար համապատասխան կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի կազմակերպման և ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Փորձարկման լաբորատորիաներին որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացում ներկայումս առկա են մի շարք խնդիրներ: Մասնավորապես գործող իրավական ակտում առկա են խնդիրներ էտալոնային (արբիտրաժային) փորձարկման  լաբորատորիաների ընտրությանը ներկայացվող պահանջների, էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի, ինչպես նաև տվյալ գործընթացի իրականացման համար սահմանված ժամկետների հետ,  որոնց լուծում տալու համար նախատեսվում է ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

«ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը սահմանելու մասին» N 206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման նպատակն է էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիաների ճանաչման գործընթացի հստակեցումը, էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչված փորձարկման լաբորատորիաների կողմից իրականացված փորձարկումների արդյունքներով ազգային մակարդակում արտադրանքի փորձարկումների իրականացման բարձր մակարդակի ապահովմանը նպաստելը, իրականացված փորձարկումների արդյունքների ճշտության հավաստումը, ինչպես նաև հանրային (բնակչության) և կենդանիների առողջության, ինչպես նաև պետական անվտանգության համար արտադրանքի որոշակի ցուցանիշների որոշմամբ առաջացած արբիտրաժային խնդիրների լուծումը:

Միաժամանակ սույն որոշման ընդունմամբ հստակեցվել են էտալոնային (արբիտրաժային) փորձարկման  լաբորատորիաների ընտրությանը ներկայացվող պահանջները, գործընթացի արդյունքում բողոքների առաջացման դեպքում սահմանվել են էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու բողոքարկման Հանձնաժողովի ստեղծման համար համապատասխան կարգավորումներ, ինչպես նաև լուծվել են փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի կազմակերպման և ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

  • Քննարկվել է

    27.09.2017 - 15.10.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8471

Տպել