ԲԱԲԿԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԲԱԲԿԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանը (ծնվ.՝ 11.01.1996թ., հաշվառման հասցեն՝ Երևան, Նոր Նորք, Մոլդովական փ., 50/1, 23) 2013 թ-ին ընդունվել է ԵՊՀ-ի Ռադիոֆիզիկա ֆակուլտետի ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա բաժնի բակալավրիատը, այնուհետև ուսումը շարունակել է մագիստրատուրայում, իսկ 2019-2022թթ.-ին սովորել է ԵՊՀ ռաֆիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։
2015 թ-ից հանդիսանում եմ ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ: Ուսմանը զուգահեռ 2015 թ. մարտից աշխատել է «Թեքնոլոջի ընդ սսայենս դայնամիքս» ընկերությունում որպես ինժիներ, այնուհետև 2016 թ. հունվար ամսից «ԼՏ-ՊԻՐԿԱԼ» ընկերությունում որպես միկրոսխեմաների նախագծող և հաշվարկող ինժեներ: 2019 թվականից մինչ օրս աշխատում եմ «Նեյշնլ ինսթրումենթս ԷյԷմ» ՍՊԸ-ում որպես ինժեներ։
2020 թ․ հունիսից մինչև 2021 թ․ հունիս դասավանդել է ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում «Անալոգային և Թվային սխեմատեխնիկա» և «Թվային ազդանշանների հաղորդման հիմունքներ» առարկաները։
2022 թվականից դասավանդում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում «Ազդանշանների վիճակագրական վերլուծություն» առարկան։
2022թ․ փետրվարի 12-ին պաշտպանել է ատենախոսությունը
«Կենսաազդանշանների հետազոտումը բարձր կարգի սպեկտրալ վերլուծության միջոցով» թեմայով և ստացել եմ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ունի 13 տպագրված գիտական աշխատանքներ, որոնցից 6-ը տպագրվել են միջազգային ժողովածուներում, որոնք նաև զեկուցվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում, ինչպիսիք են՝ «International Youth Conference on Electronics, Telecommunications and Information Technologies -YETI 2021», «2019 IEEE International Conference on Electrical Engineering and Photonics (EExPolytech-2019)», «ԵՊՀ ՈւԳԸ միջազգային 5-րդ տարեկան գիտական նստաշրջան՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին» և այլն։
2022 թ․ մարտ ամսից աշխատում է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, որպես կրտսեր գիտաշխատող։
Ակնկալվող արդյունքը.
«Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացուն մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Բաբկեն Արթուրի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
25.05.2022 - 10.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3413
Տպել