Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարությունը`

1) ապահովում է արխիվային գործի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,

2) սահմանում է ՀՀ արխիվային հավաքածուի և արխիվային այլ փաստաթղթերի` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, պետական և համայնքային արխիվների կողմից համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կազմակերպման միասնական կանոններ և նորմեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ կառավարության 04.04.2019 թվականի N397-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանվել է պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը, որի 9. Մաքսային գործի բնագավառ և հարկային ծառայություն բաժնի 9.2. Հարկային ծառայություն ենթաբաժնի 394-րդ կետով Հարկային գործեր (հարկային գործում առկա բոլոր փաստաթղթերը) փաստաթղթերի տեսակի համար պահպանության ժամկետը սահմանված է 5 տարին` բացառությամբ հարկային և սոցիալական վճարների գծով պարտավորություններ ունեցող գործերի:

Համաձայն ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին N702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի 13-րդ և 14-րդ կետերի` պետական եկամուտների կոմիտեի գործառույթներից են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` իրեն վերապահված գործերով հետաքննության ու նախաքննության և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթների իրականացումը: Նշված վարույթների շրջանակներում հարկային գործերը օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավվում են քննիչների կամ վարույթն իրականացնող մարմնի (ստորաբաժանման) կողմից և հետևապես անկախ կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարելու հանգամանքից (լրացել է 5 տարին և առկա չէ հարկային և սոցիալական վճարների գծով պարտավորություններ)` նշված վարույթներում գտնվող հարկային գործերը չեն կարող արխիվացվել մինչև դրանց ավարտը:

Ներկայացված փոփոխությամբ կանոնակարգվում են պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման հարցը:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ ՊԵԿ նախագահի 04.03.2021թ.-ի թիվ 226-Ա հրամանով հաստատվել է ՀՀ ՊԵԿ գործունեությամբ առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկ»-ը, որով կանոնակարգվում են ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից գործերի անվանակարգերի կազմման, պետական եկամուտների մարմինների գործունեությամբ առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների որոշման, դրանց փորձաքննությամբ արժեքավորման գործընթացները։

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 14.03.2017թ.-ի թիվ 85-Ա հրամանի հավելվածի 9-րդ բաժնով սահմանվել է փաստաթղթերի պահպանմանը վերաբերող գործավարությունը:

Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 24.01.2020թ.-ի թիվ 60-Ա հրամանի 3-րդ հավելվածի 27-րդ կետի` հարկային գործերը սպասարկման գործառույթ իրականացնող բաժնում պահպանվում են հինգ տարի ժամկետով, ապա ՀՀ կառավարության 13.07.2017 թ.-ի թիվ 884-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման» կարգի համաձայն ենթարկվում փորձաքննությամբ արժեքավորման, որի արդյունքում կազմվում է ակտ այն փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին, որոնք ենթակա չեն պահպանման: Նշված ակտը հավանության է արժանանում ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից, այնուհետև՝ հաստատվում սպասարկման գործառույթ իրականացնող բաժնի պետի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից:

Հիմք ընդունելով վերոգրյալը հարկային մարմնում արխիվացվում են այն հարկային գործերը, որոնցում առկա փաստաթղթերի համար պահպանության ժամկետը սահմանված 5 տարին լրացել է և միաժամանակ առկա չէ հարկային և սոցիալական վճարների գծով պարտավորություններ, և ըստ էության անորոշ է մնում պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման խնդիրը:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N397-ն որոշման մեջ լրացում կատարելու միջոցով լուծվում է նաև պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման հարցը:

  1. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան պետական եկամուտների կոմիտեի վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման խնդրի կանոնակարգումն է:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում պետական եկամուտների կոմիտեի կհստակեցվեն վարչական կամ քրեական վարույթներում գտնվող հարկային գործերի արխիվացման գործընթացը:

  • Քննարկվել է

    24.05.2022 - 08.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3459

Տպել