Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման


     1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների գործընթացը և դրա հետ կապված առանձնահատկությունները սահմանելու, ինչպես նաև Անվտանգության խորհրդի 2021թ. դեկտեմբերի 12-ի որոշման 4-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
     2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
  «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջների համաձայն՝ գնման գործընթացի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տվյալ պարագայում, ԶՈՒ կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներն ունեն առանձնահատուկ բնույթ՝ համապատասխան գնման առարկայի սահմանափակ հասանելիության, ինչպես նաև այդ շուկայի առանձնահատկությունների հետ կապված: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հնգամյա ծրագիր, ՍՌՏ ձեռքբերումների գերակշիռ մասը կազմում են միջազգային ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվող գնումները, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումը և արտահանումը, միջնորդական գործունեությունը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեություն, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել որոշակի ընթացակարգեր նախատեսել ՍՌՏ գնումների կատարման համար՝ դրանց հիմնավորվածությունը և նպատակայնությունն ապահովելու, գործընթացին մասնակցող ստորաբաժանումների և այլ մասնակիցների գործողությունները հստակեցնելու, գնման գործընթացները «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստներով տնտեսող, արդյունավետ և օգտավետ սկզբունքով իրականացնելու նկատառումներից ելնելով:
     3. Կարգավորման նպատակը և բնույթը
   Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը, այդ գործընթացին մասնակցող անձանց գործողությունների շրջանակը:
     4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
   Որոշման նախագծի ընդունումը 2022 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
   5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
    Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի չորրորդ և հինգերորդ պարբերության ու 4-րդ կետի պահանջների, ի դեմս՝ ՀՀ զինված ուժերում բարեփոխումների, երկարատև պլանավորման խնդիրների ու ռեսուրսների սահմանման, ապագային միտված բանակին հարիր և արդիական արդիական սպառազինության և ռազմական տեխնիկայի ապահովման հետ:

 

  • Քննարկվել է

    24.05.2022 - 08.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3103

Տպել