Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------- 2022 թվականի N – Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման N2 հավելվածի 9-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
- Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
- Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության դեմ պայքարի 2023-2025 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի։
- Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իրենց լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել պատասխանատու մարմիններին՝ սույն որոշման N 2 հավելվածով սահմանված գործողությունների իրականացման համար, մասնավորապես՝ սահմանված կարգով տրամադրել հայցվող տեղեկատվություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
19.05.2022 - 03.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3889
Տպել