ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
14 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Տիգրան Արշակի Գրիգորյանը (ծնվ.՝ 02.07.1995 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աղբյուր Սերոբի փող. 7 շ. 58/1 բն.) 2013 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը: 2017 թվականին ավարտելով բակալավրիատը ընդունվել է նույն համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիանների կրթական և հետազոտական կենտրոնի տեղեկատվական համակարգերի ամբիոնի մագիստրատուրա: 2018 թվականին գերանզացությամբ ավարտելով մագիստրատուրան և ստանալով ՀՀ կառավարության 2018 թվականի 451-Ն որոշմամբ տարկետում, ընդունվել է նույն ամբիոնի ասպիրանտուրա: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կանոնավոր արտահայտություններ՝ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների լեզուների համար» թեմայով: 2022 թվականի փետրվարի 10-ի ԲՈԿ 037 մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Տ. Գրիգորյանը ուսանողական տարիներից մասնակցել է մի շարք օլիմպիադաների: Մասնավորապես, 5 անգամ նա մասնակցել է William Lovell Putnam-ի անվան միջազգային մաթեմաթիկայի ուսանողական օլիմպիադայի՝ արժանանալով երկրորդ և երրորդ կարգի մրցանակների:
Տ. Գրիգորյանը 2014 թվականից սկսած աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիանների մասնավոր սեկտորում, իսկ 2021 թվականի մարտի 18-ից աշխատում է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիանների և մեքենայական ուսուցման լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, և կատարում է գիտական և գիտահետազոտական աշխատանքներ:
Ակնկալվող արդյունքը.
«Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Տ. Գրիգորյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Տիգրան Արշակի Գրիգորյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
04.05.2022 - 20.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3390
Տպել