Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի հանրապետության կառավարության 2012 թվականի 

հոկտեմբերի 10-ի 1281-Ն  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

 ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

 Անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի  հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական վճարի գանձում) գետնանշման ձևը սահմանելու մասին» 1281-Ն որոշմամբ սահմանված է, որ փողոցների երթևեկելի մասում, հրապարակներում կազմակերպվող վճարովի ավտոկայանատեղերի տարածքները, կայանատեղերի մուտքի-ելքի  ուղիները առանձնացվում կամ սահմանազատվում են կարմիր գույնի գետնանշումով: Որոշման գործողության պահից, անցած տարիների փորձը, ինչպես նաև քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները, դժգոհությունները և ահազանգերը վկայում են այն մասին, որ կարմիր գույնի գետնանշումը, բավարար տեսանելի և ընկալելի չէ աչքի համար՝ հատկապես օրվա գիշերային ժամերին, նույնիսկ ներկի անցկացումից ոչ տևական ժամանակահատված հետո՝ ցերեկային ժամերին, ինչը հանգեցնում է քաղաքացիների արդարացի դժգոհությանը, կիրառված վարչական ներազդեցության միջոցների բողոքարկմանը, հավելյալ վարչական վարույթների իրականացմանը, հավելյալ պարզաբանումների և գործընթացային գործառույթների: Բացի դրանից, առաջանում են թյուրիմացություններ վճարովի ավտոկայանատեղերի և գործող օրենսդրությանը համապատասխան համապատասխան՝ քաղաքի տարածքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի տարբերակման առումով, քանի որ գործող ենթաօրենսդրական  ակտերի պահանջներով նախատեսված են միևնույն՝ կարմիր գույնի գետնանշում: Ակնկալվում է, որ վճարովի կայանատեղերի համար առաջարկվող կապույտ գույնի գետնանշման կիրառումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու ծառայությունից օգտվելու մատչելիությունը և հարմարավետությունը և խուսափելու ավելորդ պարզաբանումներից, դրանից բխող հավելյալ գործառույթներից, ինչից էլ բխում է որոշման ընդունման անհրաժեշտությունը:

        Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

        Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը 2022 թվականից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում» ծրագրի իրականացումը պատվիրակել է Երևանի քաղաքապետին՝ ներկայացված որոշման նախագիծը նպատակ է հետապնդում Երևան քաղաքում մասնակիորեն բարելավելու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վիճակը և բարձրացնելու վճարովի ավտոկայանատեղերից քաղաքացիների օգտվելու մատչելիությունը:

        Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

         Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում.

Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին: Նախագիծն անմիջականորեն կապակցված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հետ, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետը տրանսպորտի բնագավառում իրականացնում է պատվիրակված լիազորություններ՝ Երևանի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումը՝ ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման միջոցով: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության կողմից նշված լիազորությունները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում» 2022 թվականի ծրագրերի իրականացման մասով պատվիրակել է Երևանի քաղաքապետին, ինչպես նաև ճանապարհափողոցային ցանցում տրանսպորտային միջոցների կայանման և կանոնակարգման անհրաժեշտությունը, որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի որոշակիորեն նպաստելու առկա խնդիրների լուծմանը: 

  • Քննարկվել է

    03.05.2022 - 19.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3784

Տպել