Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգ
-
4 - Կողմ
-
8 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ռուդիկ Գևորգյան 29.09.2017 00:41:39 | Առաջարկում եմ 7-րդ կետի բոլոր տեղերում հանել «ռուսաց լեզու» ձևակերպումը, քանի որ ռուսաց լեզուն նույնպես օտար լեզու է և պիտի դիտարկվի օտար լեզուների շարքում։ | Առաջարկը ընդունելի է: | 7-րդ կետը հանվել է՝ այլ իրավական ակտով սահմանելու համար, որտեղ առաջարկը հաշվի կառնվի: |
2 | Ռաիսա Գալստյան 29.09.2017 14:17:53 | «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաս¬տատության դասարանների կազմավորման կարգ»-ը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ առաջարկություններ 1. Նախագծի հավելվածի 1-ին կետում «հիմնական ընդհանուր պետա¬կան ծրագիր» բառերը փոխարինել «հիմնական ծրագրեր» բառերով, քանի որ հավելվածում սահմանված է ոչ միայն ընդհանուր, այլ նաև մասնագիտացված և հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասարանների կազմավորման կարգը: 2. Նախագծի հավելվածի 7-րդ կետը («Տարրական դասարաններում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին և ավագ դասարաններում /այդ թվում՝ առանձին գործող ավագ դպրոցների/ «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է») հանել, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն («Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով») նշված դրույթի սահմանումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունն է: 3. Նախագծի հավելվածի 8-րդ կետի 1-ին պարբերությունը («Մասնագիտական առարկաների (դասընթացների) ուսուցումն իրականացվում է ուսումնական խմբերի և անհատական պարապմունքների միջոցով՝ մասնա¬գիտացված դպրոցի կանոնադրության և ուսումնական պլանի պահանջներին համապատասխան») ավելորդ է, քանի որ 12-րդ կետում սահմանված է, որ՝ «Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասարանները ձևավորվում են հաստատության կանոնադրության համապատասխան»: ՀՀ կրթության պետական տեսչության պետի տեղակալ՝ Ռաիսա Գալստյան | Առաջարկներն ընդունելի են: | 1. 1-ին կետում «հիմնական ընդհանուր պետական ծրագիր» բառերը փոխարինվել են «հիմնական ծրագրեր» բառերով: 2. 7-րդ և 8-րդ կետերը հանվել են: |