Հիշել նախագիծը

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևան քաղաքի բնակիչները, զբոսաշրջիկները, քաղաքի հյուրերը՝ հատկապես տաք եղանակի պայմաններում զբոսանքի են դուրս գալիս նաև երեկոյան ուշ ժամերին, առավելապես ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ շրջիկ առևտրի կետերը կարող են աշխատել մինչև 23.00-ն, սակայն շաբաթվա նշված օրերին հետիոտնի հոսքը մինչև ժամը 02.00-ն մեծ է, ինչպես նաև վերջին շրջանում մայրաքաղաքում գիշերային կյանքը ակտիվացել է՝ հատկապես զբոսաշրջիկների մեծ ներհոսքի պահմաններում, ինչը իր հերթին նշված ժամերին առաջացնում է շրջիկ առևտրի պահանջարկ։

Ելնելով վերոգրյալից՝ մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև շրջիկ առևտրի գործունեությանը և պահանջարկի բարելավմանը ուղղված միջոցառումների շրջանակներում, առաջարկում ենք հիշյալ առևտրային գործունեության տեսակի թույլատրելի գործող ժամերը ներկայիս մինչև 23.00-ի փոխարեն շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին սահմանել մինչև 02.00-ն։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

 

Նախագծի ընդունման արդյունքում շրջիկ առևտրի կետերը հնարավորություն կստանան շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատել ժամը 23.00-ից հետո մինչև 02.00-ն, ինչը կնպաստի շրջիկ առևտրի կետերի շրջանառության բարձրացմանը, և իր հերթին կնպաստի հավելյալ հարկային մուտքերի ավելացմանը։

 

  1. Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Նախագծերի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

  1. Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

 

««Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    03.05.2022 - 19.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3234

Տպել