Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանն նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշմամբ հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը, որը մշակվել և ընդունվել էր դեռևս այդ պահին գործող խմբագրությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքին համապատասխան:
2021 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-364-Ն օրենքով նոր խմբագրությամբ է շարադրվել վերը նշված կարգի ընդունման համար հիմք հանդիսացած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքը, ինչի արդյունքում ի թիվս այլ փոփոխությունների օրենքի 17-րդ հոդվածով հանձնաժողովին վերապահվել են որոշումները գրավոր քվեարկությամբ ընդունելու, ինչպես նաև գրավոր քվեարկության կազմակերպման կարգը սահմանելու իրավասություններ:
Միաժամանակ, հանձնաժողովը անցում է կատարել նոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի՝ «Mulberry 2.0»-ի կիրարկմանը, ինչից ելնելով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել կարգում ամրագրված որոշակի ընթացակարգեր:

 

 

  1. Կարգավորման նպատակը

 

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման և գրավոր քվեարկության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հանձնաժողովի որոշման նախագծով գործող կարգավորումները համապատասխանեցվում են նոր օրենքի պահանջներին և առկա իրադրությանը, ինչպես նաև դրանով ամրագրվում է գրավոր քվեարկության կազմակերպման մանրամասն ընթացակարգը։ Նախագծով նաև ուժը կորցրած է ճանաչվում ներկայումս գործող կարգը հաստատող՝ հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 1-ի №462-Ն որոշումը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

    Հանձնաժողովի որոշումների նախագծերի, նիստերի, գրավոր քվեարկության նախապատրաստման և անցկացման գործընթացների առավել արդյունավետ և համակարգված իրականացում:

  • Քննարկվել է

    02.05.2022 - 17.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3601

Տպել