«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը:
Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի 2-րդ գլխի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Միևնույն ժամանակ, նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում համակարգը որակյալ կադրերով համալրելուն ուղղված՝ վերակայվել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին ներկայացվող որակավորման պահանջները:
-
Քննարկվել է
01.05.2022 - 16.05.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9261
Տպել