«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մշակման համար հիմք է հանդիսացել քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մեկ միասնական քննչական մարմնի ձևավորումը:
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են՝
- Քննչական կոմիտեն,
- Հակակոռուպցիոն կոմիտեն,
- Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը,
- Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները:
Վերոգրյալ մարմինների քննչական ենթակայությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս նշել, որ.
- Քննչական կոմիտեն քննում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի գերակշիռ մասը՝ ունենալով թե՛ «մաքուր», թե՛ այլընտրանքային ենթակայություն.
- Հակակոռուպցիոն կոմիտեն ունի սպեցիֆիկ ենթակայություն՝ քննելով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունները.
- Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն ունի հիմնականում այլընտրանքային ենթակայություն, իսկ «մաքուր» ենթակայության տակ թողնված են նշյալ ծառայությանը ներհատուկ հանցակազմերի քննությունը.
- Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները չունեն «մաքուր» ենթակայություն՝ այլընտրանքային ենթակայության շրջանակներում տարբեր հանցակազմերի քննության ֆունկցիան կիսելով մի դեպքում Քննչական կոմիտեի, մյուս դեպքում՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի հետ:
Հատկանշական է, որ Քննչական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ այլընտրանքային ենթակայությունների շրջանակներում շատ են այնպիսի գործերը, որոնք պրակտիկայում քննվում են հենց Քննչական կոմիտեի կողմից: Այս հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ պրակտիկորեն Քննչական կոմիտեն համապատասխան մասնագիտացման պայմաններում կարող է էլ ավելի արդյունավետ կերպով քննել նշյալ երկու քննչական մարմիններին վերապահված հանցակազմերը:
Զուգահեռաբար, հարկ է փաստել, որ նախաքննություն իրականացնելու իրավասությամբ օժտված հիշյալ երկու մարմինների կառուցվածքային առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջիններս հիմնական գործառույթների կտրվածքով հանդիսանում են հետաքննության մարմիններ , որոնք իրենց կազմում ունեն նաև նախաքննություն իրականացնող ստորաբաժանումներ:
Նախաքննության մարմինների կառուցվածքային նման տարբերակումը գործնականում հանգեցնում է որոշ խնդրահարույց իրավիճակների, նախ՝ տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման և գործունեության միասնական սկզբունքներ և աշխատաոճ: Շատ դեպքերում միևնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ:
Մյուս կողմից՝ ելնելով այն փաստարկից, որ քրեական գործերի շուրջ 90-95 %-ը մշտապես քննվել է Քննչական կոմիտեում, հնարավոր չէ նախանշել այն առանձնահատկությունները, որոնք կրելով քննչակազմական կամ դատավարական բնույթ, կհիմնավորեն այն գաղափարը, որ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի մարմինների կազմում անհրաժեշտ է նախաքննության գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների առկայությունը:
Կարգավիճակային առումով ևս պետք է նկատի ունենալ, որ անկախ քննչական մարմիններ ունենալու տեսլականը տանում է նրան, որ քննչական մարմինները պետք է իրապես լինեն գործառութային և ֆինանսական առումով անկախ՝ չընդգրկվելով որևէ կառույցի մեջ (ինչն առկա է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային ծառայությունների դեպքում): Միասնականացումը և ֆունկցիան գործառութային և ֆինանսական առումով անկախ քննչական միասնական մարմնին վերապահելը թույլ կտա էլ ավելի ամրապնդել քննիչի՝ որպես քրեական դատավարության ընթացքում ունեցած դատավարական կարգավիճակի կարևոր բաղադրիչներից մեկի՝ դատավարական ինքնուրույնությունը՝ ի վերջո ստեղծելով ավելի բարձր երաշխիքներ՝ քննիչական մարմնի դատավարական անկախության տեսանկյունից:
Բացի բովանդակային ասպեկտից, կան նաև ֆինանսական և սոցիալական երաշխիքային ասպեկտով հիմնավորումներ, որոնք հանգում են հետևյալին.
Տարբեր քննչական մարմինների դեպքում տարբեր մարմիններ հիերարխիկ առումով պետք է ունենան այնպիսի կառուցվածքային հաստիքակազմ, որը թույլ կտա ապահովել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների իրականացումը: Մեկ միասնական մարմնի դեպքում այն թույլ կտա խնայել պետական ռեսուրսները, չունենալ պաշտոնային կրկնություններ և կոնսոլիդացված կերպով ունենալ մասնագիտացված վարչություններ, որոնք տարբեր ուղղություններով կկարողանան ապահովել նախաքննության արդյունավետությունը:
Ուշադրության է արժանի նաև այն, որ փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի հասնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների և քննչական մարմինների արդյունավետ համագործակցության կատարելագործմանը՝ բացառելով նրանց միջև գործնականում առաջացող հնարավոր հակադրությունների հավանականությունը: Այլ կերպ, նախաքննության ընթացքում հետաքննության մարմինների գերխնդիրը պետք է ուրվագծվի քրեական վարույթին միայն աջակցություն ցուցաբերելով՝ հետապնդելով արդարադատության շահը պահպանելու նպատակը:
Որպես ներկայացվածի հիմնավորում՝ տեղին է նշել նաև, որ տարբեր քննչական մարմինների առկայության պարագայում էապես տարբերվում են քննիչների նյութական և սոցիալական ապահովվածության երաշխիքները: Տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձի չափեր, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքներ: Մինչդեռ, սոցիալական արդարությունը պահանջում է միասնականացնել նույնաբնույթ աշխատանք կատարող քննիչների աշխատավարձը և սոցիալական երաշխիքները:
Նշված համատեքստում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ ՍԴՈ-1443 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «(...) Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քննչական մարմինների քննիչների կարգավիճակը, ըստ էության, նույնն է. նրանք իրականացնում են Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (քրեական գործով նախաքննության) իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն: (...)»:
Օրինակ՝ համեմատելով նախաքննական մարմիններում նոր նշանակված քննիչների փաստացի աշխատավարձերը ստանում ենք հետևյալ պատկերը (Հակակոռուպցիոն կոմիտեն չի ներկայացվում աղյուսակում՝ հաշվի առնելով ելակետային տվյալների տարբերությունը, աշխատավարձային քաղաքականության հենքում ընկած առանձնահատկությունները, որոնք հիմնավորվել են Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ).
|
Քննչական կոմիտե |
ԱԱԾ |
ՊԵԿ |
|||
Նոր նշանակված քննիչ |
Ընդհանուր՝
|
Հարկված՝
|
Ընդհանուր՝ |
Հարկված՝ |
Ընդհանուր՝ |
Հարկված՝ |
|
429.910 |
314.783 |
650.000 |
470.000 |
549.684 |
398.282
|
|
Ընդհանուր՝
|
Հարկված՝
|
Ընդհանուր՝ |
Հարկված՝ |
Ընդհանուր՝ |
Հարկված՝ |
Ավագ քննիչ |
472.901 |
346.811 |
721.490 |
550.000 |
794.302 |
567.069 |
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
1) Դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերջիններիս վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին.
2) Քննչական կոմիտեն քննելու է բոլոր այն գործերը, որոնք չեն վերապահվի Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական ենթակայությանը.
3) Հակակոռուպցիոն կոմիտեին վերապահվելու է ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների, ինչպես նաև Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց՝ պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը.
4) Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը կշարունակի իր գործունեությունը մինչև 2023 թվականի հունիսի 1-ը՝ շարունակելով որոշ ծավալով իրականացնել առկա կարգավորումներով իրեն վերապահված քրեական գործերի քննությունը.
5) Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից.
6) Վերոգրյալ կարգավորումներին համապատասխան Նախագծերի փաթեթի անցումային դրույթներով նախատեսվել են անհրաժեշտ կառուցակարգեր: Բացի այդ, անդրադարձ է կատարվել նաև գործունեությունը դադարեցնող ստորաբաժանումներից Քննչական կոմիտե տեղափոխվող անձանց սոցիալական երաշխիքներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հանրապետությունում նախաքննության ֆունկցիան կկենտրոնացվի երկու անկախ քննչական մարմիններում՝ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում: Կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, աշխատանքի համակարգվածությունը, հետևաբար՝ նախաքննության առավել արդյունավետ իրականացումը:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի փաթեթի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական բյուջեում սպասվում են խնայողություններ, որոնց չափը ներկա դրությամբ հստակ գնահատել հնարավոր չէ:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագծերի փաթեթը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
29.04.2022 - 15.05.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4161
Տպել