«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վարչապետի 02.11.2020թ. թիվ № 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև նախագծում նշված Կառավարության որոշումներում լիազորող նորմերի բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ավարտված կատարողական վարույթների քննարկման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1097-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հարկային մարմնի, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, վերադաս մաքսային մարմնի հետ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների համակարգման և համապատասխան տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 955 որոշումը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նշված որոշումները, քանի որ դրանց ընդունման իրավական հիմքերը բացակայում են։ Բացի այդ, նշված որոշումները գործնականում չեն կիրառվում:
3.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի արդյունքում կբացառվի այնպիսի իրավական ակտերի գոյությունը, որոնցում բացակայում են լիազորող նորմերը։
4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:
5.«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը առկա չէ։
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ
№ 02/10.3/37766-2021 հանձնարարականը:
-
Քննարկվել է
29.04.2022 - 14.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3925
Տպել