ԽԱՉԻԿ ՍՈՒՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԽԱՉԻԿ ՍՈՒՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ քաղաքացի Խաչիկ Սուրենի Խաչատրյանը (ծնվ.՝ 29.07.1995 թ., հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Մամիկոնյանց 40-43.) 2013 թվականից մինչև 2017 թվականը սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Տեղեկատվակահաղորդակցական տեխնոլոգիաներ ու կապի համակարգեր» մասնագիտությամբ բակալավրիատում, իսկ 2017-2019 թվականները նույն համալսարանի մագիստրատուրայում՝ «Ռադիոտեխնիկայի և և կապի համակարգեր և սարքավրումներ» մասնագիտությամբ: Քաղաքացին 2019 թվականից ուսումը շարունակել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում՝ «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ: Խաչիկ Խաչատրյանին 18 հուլիսի 2019 թվականի N 912-Ա որոշմամբ տրվել է տարկետում մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը:
Խ. Խաչատրյանը 2020 թվականից աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում որպես դասախոսի ասիստենտ, իսկ 2021 թվականի սեպտեմբերից արդեն մշտական հիմունքներով դասախոս: Նա Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, մասնավորապես 2021 թվականից ընդգրկված է Ընդհանուր ֆիզիկայի և նանոկառուցվածքների ամբիոնում իրագործվող Եվրոպական միության H2020 «Twining towards the russian-armenian universitis excellense and innovation capacity in nanomaterials for quantum information and quantum optics NanoQIQO» ծրագրի մեջ որպես կրտսեր գիտաշխատող:
2022 թվականի հունվարի 22-ի ԲՈՀ-049 մասնագիտական խորհրդում կայացել է «Կոնային քվանտային կետերի էլեկտրոնային և օպտիկական հատկությունների ուսումնասիրումը» թեմայով ատենախոսության պաշտպանությունը և խորհրդի որոշմամբ Խ. Խաչիկյանին շնորհվել է ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որը հաստատվել է 2022 թվականի փետրվարի 28-ին ԲՈՀ-ի կողմից:
Ակնկալվող արդյունքը.
«Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Խ. Խաչատրյանին մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իր ներդրումը ունենալուն:
«Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Խաչիկ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
28.04.2022 - 14.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 3114
Տպել