Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) վարչական շենքը տեղակայված է ք. Երևան, Արշակունյաց 23 հասցեում: Շենքում աշխատում է շուրջ 110 աշխատակից: Կենտրոնի կողմից տարեկան կտրվածքով իրականացվում են ընդհանուր զանգվածով ավելի քան 5 (հինգ) կգ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների փորձաքննություններ, ինչպես նաև ամսական կտրվածքով Կենտրոնում իրականացվում են մոտ 40,000,000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ գումար ընդհանուր արժողությամբ թանկարժեք մետաղներից (ոսկի, պլատին և այլն) պատրաստված զարդերի և թանկարժեք քարերի (ադամանդ, շափյուղա և այլն) փորձաքննություններ։ Ներկայումս Կենտրոնում գտնվում են նաև թվով 49 (քառասունինը) հատ ինքնաձիգներ, ատրճանակներ և հրացաններ, ավելի քան 8,000 (ութ հազար) հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 125 (հարյուր քսանհինգ) հատ պայթուցիկ նյութեր և սարքեր։
Վերոնշված թանկարժեք կամ վտանգավոր ապրանքներից բացի, Կենտրոնի շենքում գտնվում են նաև մի շարք քրեական գործերի շրջանակում, որպես իրեղեն ապացույց ճանաչված հարյուրավոր այլ տեսակների ոչ մեծ գույքային արժեք ունեցող ապրանքներ, որոնք էական նշանակություն ունեն քննվող քրեական գործերի համար։ Բացի դրանից, քրեական, քաղաքացիական, վարչական գործերի շրջանակում նշանակված փորձաքննությունների կատարման ողջ ժամանակահատվածում փորձաքննության համար հիմք հանդիսացող վարույթների բնօրինակները ևս պահպանվում են Կենտրոնի շենքի տարածքում, մինչ դրանց վերաբերյալ նշանակված փորձաքննությունների կատարման ավարտը։ Փորձաքննության ավարտից հետո, փորձագիտական եզրակացության երկրորդ օրինակը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նույնպես պահպանվում է Կենտրոնի շենքում գտնվող արխիվապահոցում։
Ներկայումս Կենտրոնի շենքի պահպանությունը և անվտանգությունը իրականացվում է մասնավոր պահնորդական կազմակերպության կողմից, Կենտրոնի միջոցների հաշվին՝ յուրաքանչյուր տարի համապատասխան մրցույթի շրջանակում ծառայության ձեռքբերման միջոցով։ Մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից կիրառված պահպանության միջոցները սահմանափակվում են պահակային ծառայության կազմակերպման շրջանակում, ինչը բավարար և համարժեք չէ Կենտրոնի շենքի անվտանգության ապահովման համար, ուստի առկա մի շարք էական խնդիրների լուծման նպատակով, անհրաժեշտ է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ներգրավումը։ ՀՀ ոստիկանության կողմից Կենտրոնի շենքի պահպանության կազմակերպման դեպքում հնարավոր կլինի՝
- Կենտրոնի տարածքում ապահովել հասարակական կարգի ու անվտանգության պատշաճ մակարդակը,
- իրականացվող պահպանության տեսակի որոշման միջոցով մշակել Կենտրոնի շենքի անվտանգության ապահովման միջոցառումների ցանկը,
- իրականացնել պահպանության տեխնիկական և ահազանգման միջոցների տեղադրման և դրանց սպասարկման աշխատանքները,
- ներդնել ոստիկանության արագ արձագանքման և հնարավոր հանցագործությունների կանխման գործուն մեխանիզմներ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նշված վարչական շենքի պահպանությունը և անվտանգությունը կարևորելով, նպատակահարմար է, որպեսզի ք. Երևան, Արշակունյաց 23 հասցեում տեղակայված վարչական շենքը ներառվի ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի № 1008-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում և որպես Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, դրա անվտանգությունը և պահպանությունն իրականցվի համապատասխան լիազոր մարմնի կողմից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Կենտրոնի շենքի պետական պահպանությունը և անվտանգությունը կապահովվի ՀՀ ոստիկանության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացմանը: Մասնավորապես՝
- «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեկ ծառայողի միջոցով կազմակերպելու դեպքում ամսական ծախսը կկազմի 079.894 (5,49 x 2360424) ՀՀ դրամ, իսկ տարեկան՝ 12.958.728 ՀՀ դրամ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14.07.2005 թ. թիվ 1176-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների իրականացման տարեկան ծախսերի նորմատիվները և Հայաստանի Հանրապետության կառավարության 11.01.2007թ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշմամբ սահմանված պարեկապահակետային ծառայության կազմակերպման համար վերակարգերի ամենօրյա ծառայության ելքերի քանակը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
Քննարկվել է
27.04.2022 - 12.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական գույքի օգտագործում և սպասարկում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3581
Տպել