Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացում կատարելու անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կարգավորելու Հայաստանի Հանրապետության խաչմերուկներում աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդների կողմնորոշման և հետիոտնային անցումներում հետիոտների անվտանգ տեղաշարժի հետ կապված հարցերը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ինչպես ցույց են տալիս Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված ուսումնասիրությունները՝ ներկայում Երևան քաղաքում առկա է կարգավորվող թվով 22 խաչմերուկներ, որոնք կահավորված են համապատասխան աջ շրջադարձը մշտապես թույլատրող լուսացույցի լրացուցիչ սեկցիաներով, որի արդյունքում աջ շրջադարձ կատարելիս վարորդների և թույլատրող ազդանշանի տակ փողոցը հատող հետիոտների միջև առաջանում են կոնֆլիկտային կետեր։

Այս համատեքստում չնայած այն հանգամանքին, որ համաձայն գործող կարգի առավելություն է տրվում հետիոտնի երթևեկությանը, վարորդների անզգուշության պարագայում կարող է վտանգվել հետիոտնը:

Խնդրի հնարավոր լուծմանը կարելի է հասնել համապատասխան տեսակի տեղեկատվական նշաններ նախատեսելու միջոցով, որի ազդեցությամբ ազդման տիրույթում կողմնորոշման հնարավորություն կստանան աջ կամ ձախ շրջադարձ կատարող վարորդները, ինչպես նաև կբարելավվի հետիոտնային անցումներով անցնող հետիոտների անվտանգությունը։

Միաժամանակ հաշվի առնելով, որ ԳՕՍՏ 10807-78 «Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի փոխարեն ներկայումս գործում է ԳՕՍՏ 32945-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ» ստանդարտը (ընդունվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 24/11/2016թ․ և գործում է  01/01/2017թ․-ից), ուստի անհրաժեշտություն է առաջացել 11-րդ, 28-րդ և 44-րդ կետերում կատարել համապատասխան փոփոխություններ։

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը նպատակ ունի սահմանել այն տեղեկատվական նշաններ, որոնց ազդման գոտում կբարձրացվի փողոցը հատող հետիոտների անվտանգությունը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

       5. Ակնկալվող արդյունքները

Որոշումների նախագծերի ընդունումը կնպաստի ՀՀ-ում վարորդների կողմնորոշման և խաչմերուկներում հետիոտների անվտանգ տեղաշարժի բարձրացմանը։

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթի «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն» թիրախային արդյունքների, «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ (ըստ մասնագիտական գնահատականի)» ցուցանիշներից, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն»  վերնագրի 3-րդ պարբերության 14-րդ մասից։ Նախագիծը չի բխում ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Քննարկվել է

    26.04.2022 - 11.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3439

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

27.04.2022

Նախագիծը բացակայում է, նախագիծ բաժնում տեղադրված է հիմնավորումը

Տեսնել ավելին