«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագищ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N -Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Մ 1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների (այսուհետ՝ Վերակառուցվող հատված) վերակառուցումն ապահովելու նպատակով սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) Ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագրի իրագործումը նպատակաուղղված է ճանապարհաշինական ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը․
2) Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանա առևտրի շրջանառությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգանա ենթատարածաշրջանային տրանսպորտային ցանցը․
2․ Հաստատել Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կմ31+300- կմ33+320, կմ33+520- կմ33+560 և կմ34+340- կմ34+420 հատվածների կառուցման նպատակով հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
- Սահմանել, որ`
1) օտարվող սեփականության ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
2) օտարվող սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 25-ն է։
3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.
4) օտարվող սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի պահանջներին համապատասխան.
5) օտարվող սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշման պահանջներին համապատասխան։
6) սույն որոշման հավելվածում նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում՝ օտարման են ենթակա միայն Վերակառուցվող հատվածների ազդեցության գոտում գտնվող հատվածները։
- «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․Փաշինյան
« » 2022թ․
ք․ Երևան
-
Քննարկվել է
26.04.2022 - 11.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 3196
Տպել