Հիշել նախագիծը

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով և դրա հոլովաձևերով։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» և» բառերը:   

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են`

1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը.

2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ).

3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ․

4) Հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը (այսուհետ` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ).

5) Քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ` քննչական կոմիտեի նախագահ)։».

2. 3-րդ մասում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով.

3. 4-րդ մասում «դատախազ և դատավոր անդամների միջև» փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, Հակակոռուպցիոն կոմիտեի կամ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

4. 7-րդ մասում «դատավոր կամ դատախազ անդամի» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, Հակակոռուպցիոն կոմիտեի կամ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

5. 7-րդ մասի 1-ին կետում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասում «գլխավոր դատախազի» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, Քննչական կոմիտեի նախագահի,» բառերը, իսկ «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.

2. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն 7 անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` առնվազն 6 անդամ։

3. 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ` միայն քննիչ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով։».

4. 5-րդ մասում «4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր անդամները» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամները, Հակակոռուպցիոն կոմիտեի կամ Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով.

5. 7-րդ մասում «գլխավոր դատախազը» բառերից հետո լրացնել «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, Քննչական կոմիտեի նախագահը» բառերը.

6. 8-րդ մասում «3» բառը փոխարինել «6» բառով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «ութ» բառով:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ)» բառերը փոխարինել «Քննչական կոմիտեի նախագահին» բառերով:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «դեպարտամենտում» բառերը:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «երեք» բառը փոխարինել «մինչև մեկ» բառով:

Հոդված 9.  Օրենքի 26-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասում «քննիչների» բառից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների» բառերը։

2. 12-րդ մասում «2.1-րդ» բառերից հետո լրացնել «2.2-րդ,» բառերը։

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասում «քննիչ» բառից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ,», իսկ «քննչական կոմիտեի նախագահի» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերը։

2. 17–րդ մասում «պետական ծառայողների պարագայում» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում» բառերը։

Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «դատավոր և դատախազ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ և քննիչ» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    26.04.2022 - 11.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2783

Տպել