Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

        ՀՀ կառավարության 16.05.2019 թվականի «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 267-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարվել են լրացումներ և փոփոխություններ(08.02.2022թ. ՀՕ-8-Ն)։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել է «Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը։ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշումը և որոշմամբ հաստատված կարգը իրականացված օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցնելուն։

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

       Օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են, բազմագույն, տհաճ արտաքին տեսքով: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

      Օդանավակայանի տարածքից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար գործունեության հավասար պայմաններ սահմանելու, մատուցվող ծառայության որակը բարձրացնելու, ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու և առկա այլ խնդրիները կանոնակարգելու նպատակով սույն գործունեությունը սահմանվում է որպես առանձին լիցենզավորման ենթակա՝ ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման կարգավորումներից տարբերվող կարգավորմամբ:

2.Կարգավորման առարկան

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1471-Ն որոշման մեջ առաջարկվող կարգավորումներով սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման առանձին պայմաններ և պահանջներ, մասնավորապես՝

-  ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում,

-արտաքին տեսքի  և գույնի նկատմամբ պահանջ,

- ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք,

-օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերը ընդունելու պայմաններ:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

      Իրավական ակտի կիրառման արդյունքում  կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայության մատուցման գործընթացը, կմատուցվի քաղաքակիրթ և առավել բարձրորակ սպասարկում, ծառայությունների մատուցման գործընթացում կներգրավվեն տարիքով ավելի նոր և միանման արտաքին տեսքի ավտոմոբիլներ: Կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները:

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի մուտքերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 ՀՀ կառավարության 16.05.2019 թվականի «ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշում։

ՀՀ վարչապետի 30.03.2022 թվականի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-8-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին N 321-Ա որոշում։

 

 

 

  • Քննարկվել է

    19.04.2022 - 05.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3675

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

19.04.2022

Առաջարկում եմ ներկայացված որոշման նախագծում որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնել 2022 թվականի հունվարի 18-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, իսկ օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2022 թվականի փետրվարի 8-ին: Միաժամանակ վերը նշված օրենքի փոփոխության ժամանակ մեր կողմից ներկայացված դիրքորոշումը՝ այն է օդանավակայանում տաքսի ծառայությունների անհավասար մրցակցային դաշտի ձևավորումը և ծառայությունների թանկացումը՝ մնացել է անփոփոխ։

Տեսնել ավելին