Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____   __________________2022 թվականի N __________-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ                1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին  շարքային  կազմի  պարտադիր  զինվորական  ծառայության  2021 թվականի    ամառային  զորակոչից  տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման հավելված 1-ի՝

    1)  2-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

    2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3-րդ ենթակետով.

    3) «Թադե Արմոնդի Հաղվերդյան (ծնվ.՝ 05.05.2003 թ., հաշվառման վայրը՝ քաղ. Երևան, Զարյան 74 շ., բն. 30, Բրիտանական Կոլումբիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

  «Հայաստանի Հանրապետության   կառավարության  2021  թվականի   հուլիսի   1-ի N 1069-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշմամբ սահմանված Թադե Արմոնդի Հաղվերդյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը

   Քաղաքացի Թադե Արմոնդի Հաղվերդյանը 2021 թվականին ընդունվել է Ամստերդամի Վրիժ և  Բրիտանական Կոլումբիայի համալսարանների բակալավրիատ (երկու բուն էլ ընդգրկված են http://www.shanghairanking.com կայքի համապատասխան ցուցակներում) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման համաձայն, Ամստերդամի Վրիժ համալսարանի կողմից տրված տեղեկանքի, նրան մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը տրվել է տարկետում՝ նվաճումը Հայաստանի Հանրապետության կառավարության  2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման  հավելվածի 9.1-րդ կետի:

    Սակայն քաղաքացին հետագայում նշել է, որ ուսումը շարունակելու է  Բրիտանական Կոլումբիայի համալսարանում:

   Նշված փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նշված բուհի կողմից տրված տեղեկանքով՝ ըստ որի Թ.Հաղվերդյանի ուսումնառությունը ավարտվում է  2025  թվականի  դեկտեմբերին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N    1069-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Թ. Հաղվերդյանի ավարտելու ուսումնառությունը:

     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի  հուլիսի 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական  ավելացում  կամ  նվազեցում  չի նախատեսվում:

 

  1. Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    19.04.2022 - 05.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3245

Տպել