Հիշել նախագիծը

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը,
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) առերևույթ վարչական զանցանք կամ հանցագործության (հակաօրինական արարք) հատկանիշներ պարունակող գործողություններ կատարելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`
1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից նման գործողություններ կատարվելու ընթացքում.
2) անհապաղ զեկուցել վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պետին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:
Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պաշտպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքի հատկանիշներ պարունակող գործողությունները շարունակելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործության հատկանիշներ պարունակող գործողությունները կրկին կատարվելու դեպքում ծառայության պետի ներկայացմամբ՝ վարչապետի որոշմամբ պետական պահպանությունը կարող է դադարեցվել:»:
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց պետական պահպանությունն իրականացվում է բացառապես պետական պահպանության ծառայության կողմից:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «պահպանություն» բառից հետո լրացնել «՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում» բառերով,
2) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրապետության պաշտոնաթող նախագահներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 6.1-ին հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պաշտոնաթող վարչապետներին Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվում է անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Ազգային ժողովի նախագահի պետական պահպանությունը
1.Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում։
2.Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:»։
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը «ծառայությունն է» բառերից հետո լրացնել «, որը վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին է» բառերով,
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) պետական պահպանության օբյեկտների շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ապահովելը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, այդ թվում՝ երթևեկության ժամանակ:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին կետից հանել «անվտանգության ապահովմանն ուղղված» բառերը,
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) պահպանվող օբյեկտներում կազմակերպել և իրականացնել օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների և կազմակերպությունների ներգրավմամբ իր իրավասության շրջանականերում՝ նաև սանիտարահիգիենիկ, ռադիացիոն և հակահամաճարակային, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտներին օրենքով սահմանված կարգով տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման ապահովման նկատմամբ հսկողություն.»:
3) 6-րդ կետում «պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերում» բառերը փոխարինել «պահպանվող օբյեկտներում» բառերով,
4) 9-րդ կետը «այդ վայրերից» բառերից հետո լրացնել «, եթե դրանք կարող են խոչընդոտող արգելք հանդիսանալ պետական պահպանության իրականացման համար» բառերով,
5) 13-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «իր իրավասության շրջանակներում» բառերով, իսկ «մատուցել» բառից հետո` «՝ Կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի վերնագիրը «Հանրապետության» բառից հետո լրացնել «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների,» բառերով:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «ազգային անվտանգության մարմինների» բառերը:
Հոդված 11. Օրենքի 16.1-ին և 16.2-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16.1. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերը և զինվորական կոչումները
1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններ`
ա. ծառայության պետ,
բ. ծառայության պետի տեղակալներ.
2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններ` պահպանական գործառույթներ իրականացնող ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր.
3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններ` պահպանական գործառույթներ իրականացնող ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետերի տեղակալներ, սույն մասի 2-րդ կետում չընդգրկված ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների պետեր և նրանց տեղակալներ, ոչ ինքնուրույն ստորաբաժանումների պետեր և նրանց տեղակալներ.
4) ծառայության ծառայողների միջին պաշտոններ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 5-րդ կետերում չընդգրկված պաշտոններ.
5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններ` ենթասպաներով համալրվող պաշտոններ:
2. Ծառայության ծառայողների պաշտոնների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը կարող են բաժանվել ենթախմբերի:
3. Ծառայության ծառայողներին, որպես զինծառայողների, շնորհվում են զինվորական կոչումներ: Ծառայությունում սահմանվում են սպաների և ենթասպաների հետևյալ կազմերն ու կոչումները.
Կազմերը Կոչումները
Ենթասպայական ենթասպա
ավագ ենթասպա
Սպայական
կրտսեր սպաներ լեյտենանտ
ավագ լեյտենանտ
կապիտան
ավագ սպաներ մայոր
փոխգնդապետ
գնդապետ
բարձրագույն սպաներ
գեներալ-մայոր
գեներալ-լեյտենանտ
գեներալ-գնդապետ
4. Ծառայության ծառայողների պաշտոնների խմբերին համապատասխանում են կոչումների հետևյալ վերին սահմանները.
1) ծառայության ծառայողների բարձրագույն պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը`
ա. ծառայության պետի համար գեներալ-գնդապետի կոչումն է,
բ. ծառայության պետի տեղակալների համար գեներալ-լեյտենանտի կոչումն է.
2) ծառայության ծառայողների գլխավոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գեներալ-մայորի կոչումն է.
3) ծառայության ծառայողների ավագ պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը գնդապետի կոչումն է.
4) ծառայության ծառայողների միջին պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը մայորի կոչումն է.
5) ծառայության ծառայողների կրտսեր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանը ավագ ենթասպայի կոչումն է:
4. Ծառայության պետը, կախված ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ենթախմբերից, սահմանում է նշված խմբերի կոնկրետ պաշտոններին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները:
5. Ծառայության ծառայողների բարձրագույն և գլխավոր պաշտոնների խմբերի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Ծառայության ծառայողների բարձրագույն սպայական կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
7. Ծառայության ծառայողների ավագ և կրտսեր սպայական, ինչպես նաև ենթասպայական կոչումները շնորհում է ծառայության պետը:
Հոդված 16.2. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները
1. Ծառայության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
2. Ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
3. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, ովքեր մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն: Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ծառայության ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
4. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
5. Ծառայության ծառայողների կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են առանց ատեստավորման:
6. Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է միմիայն բարձրագույն կրթության առկայության դեպքում:
7. Ծառայության ծառայողների կրտսեր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում:
8. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի և Արդարադատության նախարարության ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների և Ծառայության պահեստազորի սպաներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.3-րդ և 16.4-րդ հոդվածներով.
«Հոդված 16.3. Ծառայությունում ծառայության հետ կապված այլ հարաբերությունները
1. Ծառայությունում ծառայության հետ կապված և դրանով պայմանավորված, այդ թվում՝ ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջների, ծառայողների նշանակման, տեղափոխման և ազատման, կոչումների շնորհման և զրկման, իջեցման ու վերականգնման, կոչումների շնորհման ժամկետների, ծառայողների ատեստավորման, վերապատրաստման, ուսումնառության, կադրերի տրամադրության տակ թողնելու (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի), աշխատաժամանակի տևողության, հանգստի ժամանակի, արձակուրդի, ծառայողների իրավունքների, պարտականությունների և վարձատրության, ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների, ծառայության ժամկետների (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ծառայության ժամկետների երկարաձգելու դեպքերի), ծառայության ժամկետի հաշվարկման կարգի, ծառայությունից արձակման, ծառայության կամ պաշտոնում վերականգնման և այլ՝ սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով, իսկ ծառայողների սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների, ինչպես նաև սույն օրենքով և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով չկարգավորված այլ հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով»:
2. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ծառայության ծառայողը կարող է թողնվել կադրերի տրամադրության տակ ծառայության կառուցվածքային ստորաբաժանումից ծառայության մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելիս` մինչև 2 ամիս ժամանակով:
Սույն մասով նախատեսված դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
3. Ծառայությունում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող անձինք ծառայողներ չեն և աշխատանքի են ընդունվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սահմանային տարիքի հասած ծառայողների` ծառայությունում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 10 (բարձրագույն սպայական կազմի ծառայողներինը` մինչև 5) տարի ժամկետով:

Հոդված 16.4. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակելը և ազատելը
1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
2. Ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ:
3. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը։»:
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայությունը Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի իրավահաջորդն է:
3.Վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության կանոնադրությունը, հաստիքացուցակը և աշխատողների քանակը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել որպես վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության աշխատակիցներ:
5. Վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների պաշտոններում նշանակումներն իրականացվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում: Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի մյուս աշխատակիցները վերանշանակվում են վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայությունում՝ իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարազոր (գրավոր համաձայնության դեպքում՝ նաև ցածր) պաշտոնների՝ վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների նշանակումից հետո՝ մեկամսյա ժամկետում:
6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը և 3-րդ հոդվածը տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նշանակված նախագահների և վարչապետների նկատմամբ:


ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «և պետական վերահսկողության» բառերը փոխարինել «, պետական վերահսկողության և պետական պահպանության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) Պետական պահպանության ծառայությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 


ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «պետական պահպանության ծառայությունից,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախաբանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
2) 1-ին մասի 2-րդ կետից «, պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ» բառերը հանել,
3) 4-րդ մասը «ազգային անվտանգության,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության և» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «ոստիկանությունում ծառայությունը,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունում ծառայությունը,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասից «պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալների,» բառերը հանել:
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«OՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) պետական պահպանության ծառայությունը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «Ազգային անվտանգության մարմինները» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «ազգային անվտանգության մարմինների,» բառից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Պետական պահպանության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «ոստիկանության» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մարմինների» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը, 6-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը, 16-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը, 23-րդ հոդվածի 1-ին մասը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «պետական պահպանության,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «Ազգային անվտանգության ծառայության պետական» բառերը փոխարինել «Պետական» բառով,
2) 5-րդ մասը «ոստիկանությունում,» բառից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) «Ոստիկանության պետ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Պետական պահպանության ծառայության պետ 12.00»,
2) հանել «Պետական պահպանության ծառայության պետ 10.00» տողը,
3) «Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ 8.50»,
4) հանել «Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ 8.50» և «Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ 7.50» տողերը:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հավելվածի վերնագրից «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերը հանել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.2-րդ հովածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրապետության նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 7.3-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը (այդ թվում՝ պետական պահպանության հետ կապված՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահի այցի ժամանակ նրան պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողներին օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին»:
Հոդված 3. Օրենքի 7.6-րդ հովածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարչապետի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 7.7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Ազգային ժողովի նախագահի և նրա ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.10-րդ և 7.11-րդ հոդվածներով.
«Հոդված 7.10. Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո
1. Պաշտոնաթող Վարչապետին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:
2.Պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր:
3.Պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
4. Պաշտոնաթող Վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը (այդ թվում՝ պետական պահպանության հետ կապված՝ պաշտոնաթող Վարչապետի այցի ժամանակ նրան պետական պահպանություն տրամադրելու նպատակով Պետական պահպանության ծառայության զինծառայողներին օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերը) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 7.11. Վարչապետի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո
1. Պաշտոնաթող Վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
2. Վարչապետի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող Վարչապետի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:
3. Պաշտոնաթող Վարչապետը սույն հոդվածի 1-ին մասում նշված կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում որպես կենսաթոշակ ստանում է հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «զինված ստորաբաժանումներում, » բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունում,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետ.
«զ) պետական պահպանության ծառայության պետը` պետական պահպանության ծառայության ծառայողներին` երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունների համար:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 


ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն օրենքի դրույթները Պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածվում են սոցիալական պաշտպանվածության ու երաշխիքների հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքներով չկարգավորված մասերով:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը «ոստիկանության» բառից առաջ լրացնել «պետական պահպանության,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը «ոստիկանության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.
2) 3-րդ կետը «ծառայության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով.
3) լրացնել շարադրելանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության համակարգից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայություն.»:
Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, պետական պահպանության» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի՝
1) 26.1-ին կետը «փոխվարչապետները,» բառից հետո լրացնել «անվտանգության խորհրդի քարտուղարը,» բառերով, իսկ «հարկադիր կատարումն ապահովող,» բառերից հետո` «պետական պահպանության,» բառերով,
2) 26.2-րդ կետը «հարկադիր կատարումն ապահովող,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    18.04.2022 - 03.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5172

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ