Հիշել նախագիծը

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծերով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.

1. ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է.

- սահմանել գործարքն անկանխիկ եղանակով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ անշարժ գույքի սեփականության իրավունքի, դրա սահմանափակումների պետական գրանցում իրականացնելիս: Ընդ որում այդպիսի պահանջ առաջարկվում է նախատեսել անշարժ գույքի ձեռքբերման այն գործարքների մասով, որոնք  համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին:

- անշարժ գույքի նկատմամբ տարաժամկետ վճարման հիմքով գրանցված գրավի սահմանափակման  դադարման պետական գրանցման համար սահմանել նաև Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող   գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի ներկայացման պահանջ:

2. ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում էնոտարի համար սահմանել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումների հետ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմին գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է այն դեպքում, երբ կնքվել է անշարժ գույքի ձեռքբերման՝ Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող գործարք:

3. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմին բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերման գործարքի դեպքում այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ: Պահանջը գործելու է բաժնեմասի կամ դրա մասի ձեռքբերմամբ պայմանավորված սահմանափակ պատասխանտվության ընկերության նոր մասնակցի կամ մասնակցի բաժնեմասի փոփոխված (ավելացված) չափի պետական գրանցում իրականացնելիս այն գործարքների դեպքում, որոնք համապատասխանում են Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին:

4. ««Ճանապարհայիներթևեկությանանվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.

- տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավատիրոջ անվամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշման առկայության դեպքում, երբ դիմում է ներկայացվում այդ նախնական նշումը վերացնելու համար, առաջարկվում է սահմանել այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթերի (այդ թվում՝ վճարման անդորրագրերի) ներկայացման պահանջ, եթե առկա է  Օրենքի 5-րդ հոդվածին համապատասխանող գործարք.

- առաջարկվում է տրանսպորտային միջոցի ձեռքբերման գործարքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման համար սահմանել նաև այդ գործարքի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթղթի ներկայացման պահանջ այն դեպքում, երբ գործարքը համապատասխանում է   Օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին:

  • Քննարկվել է

    18.04.2022 - 03.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կադաստր, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3467

Տպել

Առաջարկներ`

Andranik Ghazaryan

23.04.2022

Անհրաժեշտ է օրենսդրական հիմք նախատեսել օնլայն համակարգերով կատարված վճարումների հանձնարարագրերը ներկայացնելիս նույնպես խնդիր չստեղծելու համար:

Արա Սաղումյան

20.04.2022

Անհասկանալի է, թե ինչու ներկայացված նախագծերով անդրադարձ չի կատարվել նաև բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման գործարքներին: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում...»: Հետևաբար, առաջարկում եմ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր 1.1.-րդ մասով. «1.1. եթե կնքվել է բաժնետոմսի (բաժնետոմսերի) ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածիի պահանջներին համապատասխանող գործարք, ապա Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացվում է այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթը:»:

Տեսնել ավելին