«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասըլրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-19-րդ կետերով.
«12) ճանաչում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների(2005 թվական) հարցերով ազգային համակարգող մարմին և սահմանում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թվական) հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները.
13) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թվական) հարցերով ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը.
14) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թվական) հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը.
15) սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (2005 թվական) հարցերով ազգային համակարգող մարմնում միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող տեղեկատվության ռեգիստրը և տեղեկատվության հաղորդման կարգը.
16) հաստատում է պետականսահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական կանոնների (2005 թվական)ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը.
17) հաստատում է կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմների ապահովման կարգը.
18) հաստատում է լաբորատոր կենսաանվտանգության, կենսաապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները.
19) հաստատում է մարդու համարախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
«8) մեթոդական ուղեցույցների մշակումն ու հաստատումը: Սույն հոդվածի իմաստով մեթոդական ուղեցույց է համարվում գիտական և ապացուցողական հիմքով լիազոր մարմնի կողմից հաստատած փաստաթուղթը, որը ներառում է առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը (ներառյալ՝ իմունականխարգելումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, դրանց առաջացման և տարածման պատճառների և պայմանների բացահայտումը), առողջության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համալիր, այդ թվում՝ առողջ ապրելակերպի ձևավորումը՝ ուղղված մարդու առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության գնահատմանը, հայտնաբերմանն ու կանխարգելմանը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
15.04.2022 - 30.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3988
Տպել