Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունումը պայմանավորված է կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի թի 41-Ա որոշման 5-ի կետի ապահովմամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի թիվ 41-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)  «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների՝ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Որոշման 5-րդ կետով հանձնարարվել է նշված ընկերությունների կանոնադրությունների մեջ համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքներն ավարտելուց հետո եռամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գույքն օտարելու վերաբերյալ առաջարկություն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվել են «Արմենիկում» և «Հեր-Հեր» ՓԲԸ-ների բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտերը:

Որոշմամբ սահմանված դրույթների ամբողջական կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից նախապատրաստվել է «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունները Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում ընդգրկելու վերաբերյալ Նախագիծ: Նախագծով առաջարկվել է.

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում՝ 

Գեղարքունիքի մարզպետարանի ընկերությանների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ.

 «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

48.

90125

«Արմենիկում» ՓԲԸ

 ք. Երևան, Նալբանդյան-37

49.

90126

«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ

Վայոց ձորի մարզ, համայնք Արին, Արին-Հերհեր ճանապարհի թիվ 6

հիդրոէլեկտրակայան

»

Համաձայն ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում իրականացվող ընկերությունների մոնիտորինգի՝ «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն 2020թ. տարեկան տվյալներով աշխատել է միայն շահույթով, իսկ «Արմենիկում» ՓԲԸ-ն աշխատել է վնասով: 2021թ. առաջին կիսամյակի տվյալներով երկու ընկերություններն էլ աշխատել են շահույթով:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունների մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել լրացուցիչ ֆինանսական ներդրումներ և կառավարել ավելի արդյունավետ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող գործունեությունը չի համարվում մենաշնորհային, Հայաստանի Հանրապետության հիդրոէլեկտրակայանների գերակշռող մասը մասնավոր են, իսկ պետության սեփականության ներքո ընկերության բաժնետոմսերը պահելու համար սահմանափակումներ չկան:

Ինչ վերաբերում է «Արմենիկում» ՓԲԸ-ին՝ ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ընկերությունների մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերությունների արդյունավետ գործունեության ծավալմանը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 

Ընկերությունների առավել արդյունավետ գործունեության իրականացում, ընկերությունների մասնավորեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի ավելացում:

 

  1. Այլ տեղեկություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Արմենիկում» և «Հեր-Հեր» ՓԲԸ-ների հետ համատեղ ավարտել են ընկերությունների կանոնադրությունների փոփոխությունների պետական գրանցման գործընթացները։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 103-րդ կետի պահանջներից՝ Նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորում և արժեթղթերի շուկայի կայացում, ինչպես նաև ֆոնդային բորսայի միջոցով համեմատաբար բարձր շահութաբերություն ունեցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի իրականացման նպատակով  մասնավորեցման ենթակա գույքի կազմի և թվաքանակի ճշգրտման արդյունքում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ Վարչապետի աշխատակազմ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ  ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:

 

  • Քննարկվել է

    13.04.2022 - 29.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3937

Տպել