ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների վերաբերյալ տվյալների շտեմարանը ձևավորվում է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող համակարգում: Այն կազմակերպությունը, որի աշխատակիցները հանդիսանում են սոցիալական փաթեթի շահառու, ստանում են համակարգի մուտքի լիազորություններ և այնտեղ մուտքագրում են այն աշխատակիցների անունները, որոնք հանդիսանում են սոցիալակայն փաթեթի շահառու:
Պետական եկամուտների կոմիտեն իր հերթին գործատուների միջոցով վարում է աշխատակիցների տվյալների շտեմարան, որը պարունակում է ամբողջական տվյալներ բոլոր կազմակերպությունների և աշխատակիցների մասին տվյալներ:
Նույն տվյալների հավաքագրումը երկու տարբեր բազաներում հակասում է Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի թիվ 1093-Ն որոշման պահանաջներին:
Շահառու կողմերի հետ քննարկումներից հետո որոշվեց, որ նպատակահարմար է սոցիալական փաթեթի շահառուների շտեմարանը ձևավորել էլեկտրոնային առողջապահության համակարգում` հիմք ընդունելով Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազան, ինչով էլ պայմանավորված է սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի մարտի 17-ի N 375-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ` նախագիծ) առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանների ձևավորման և վարման կարգը շարադրվում է նոր խմբագրությամբ, համաձայն որի, սոցիալական փաթեթի շահառուների շտեմարանը ձևավորել էլեկտրոնային առողջապահության համակարգում` հիմք ընդունելով Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազան, ինչով էլ պայմանավորված է սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սոցիալական փաթեթի շահառուների շտեմարանը ձևավորել էլեկտրոնային առողջապահության համակարգում` հիմք ընդունելով Պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազան, ինչով էլ պայմանավորված է սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
11.04.2022 - 26.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3497
Տպել