ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 65-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերի համար բժշկական հաստատությունում վարվում է գրանցամատյան՝ համաձայն ձևի (այսուհետ` գրանցամատյան), որը կարվում, համարակալվում և կնքվում է բժշկական հաստատության և տվյալ վարչական շրջանի ոստիկանության բաժնի կնիքով:
Գործնականում առողջապահական ծառայությունների մատուցման գործընթացի փաստաթղթային մասը ակտիվորեն անցում է կատարում էլեկտրոնայինի, մատյանները թվայնացվում են, այսինքն՝ ողջ տեղեկատվությունը մուտքագրվելու է էլեկտրոնային առողջապահության համակարգ:
Վերոգրյալ խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշման մեջ:
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու դեպքում որոշման հավելվածով սահմանված տեղեկատվությունը մեկօրյա ժամկետում մուտքագրել էլեկտրոնային գրանցամատյան և համապատասխանաբար գրանցամատյանի ձևը դարձնել էլեկտրոնային գրանցամատյանի ձև:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու դեպքում որոշմամբ սահմանված տեղեկատվությունը մուտքագրելը էլեկտրոնային առողջապահության համակարգ` սահմանված ձևի էլեկտրոնային գրանցամատյանի լրացման միջոցով:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 14-րդ կետի` «Բժշկական փաստաթղթերի, հաշվետվությունների և մատյանների թվայնացում» միջոցառման 3-րդ ենթակետից։
6. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Առաջարկվող նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
11.04.2022 - 26.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3543
Տպել