ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 201 որոշման հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբեր 10-ի N ՀՕ-383-Ն օրենքն ուժի մեջ մտնելու արդյունքում կորցրել է ուժը Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը, որով ՀՀ կառավարությանը լիազորություններ էր վերապահված տրամադրել հարկային արտոնություն հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով երկարաձգելու տեսքով։
Նշված հոդվածն ուժը կորցնելու արդյունքում պետք է դադարեցվի ՀՀ կառավարության կողմից նշված գործընթացներում հարկային արտոնությունների տրամադրումը, ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման մեջ, որի արդյունքում ուժը կորցրած կճանաչվի «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի N 1225-Ն որոշման այն մասը, որը սահմանում էր արտոնություն տրամադրելու ընթացակարգը, սակայն կշարունակի գործել նույն որոշմամբ սահմանված մոնիտորինգի համակարգը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշմոն մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
- ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հարկման համակարգում հարկային բեռի արդարացի բաշխում:
Միևնույն արտադրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների համար հարկման հավասար պայմանների ստեղծում:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Սույն որոշումը կարգավորվում է սարքավորումների, հումք ու նյութերի ներմուծման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:
Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածն ուժը կորցնելու պարագայում տնտեսվարող սուբյեկտների կողմից նախկինում ստացված արտոնությունների համար ստանձնած պարտավորությունների կատարման շարունակականության ապահովում։
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:
- ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն է ընձեռում ապահովել կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրված արտոնությունների արդյունքում վերջիններիս կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը մինչև նշված ծրագրերի ավարտը։
-
Քննարկվել է
08.04.2022 - 23.04.2022
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3483
Տպել