Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

   Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման և կառավարման հետ կապված հարաբերությունները։
  2. Սույն օրենքի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության և վեճերի լուծման կարգը տարածական տվյալների բնագավառում, ինչպես նաև սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը։

   Հոդված 2. Տարածական տվյալների ոլորտը կարգավորող օրենսդրությունը

  1. Տարածական տվյալների կառավարման վերաբերյալ օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը, սույն օրենքից, «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներից, այլ օրենքներից և իրավական ակտերից։
  2. Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
  3. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում տարածական տվյալների հավաքածուի բաղադրիչ տարրերի մտավոր սեփականության կամ հանրային սուբյեկտների՝ իրենց գործունեության ոլորտում դրանք տիրապետելու իրավունքի վրա։

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

   1) ազգային տարածական տվյալ՝ Հայաստանի հանրապետության տարածքի վերաբերյալ պետական տարածական տվյալների (բազային և թեմատիկ) համախումբ, որոնք մասնավորեցման ենթակա չեն, ստեղծվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիների կողմից և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը.

   2) տարածական տվյալների բանկ՝ բազային և (կամ) այլ տարածական և ատրիբուտային տվյալների համախումբ, որն անհրաժեշտ է տարածքների և օբյեկտների վիճակի, Երկրի հեռազննման համալիր տվյալների վրա հիմնված երևույթների և գործընթացների մոնիթորինգի, ինչպես նաև հանրապետական և տեղական մակարդակներում բնապահպանական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման, տեղեկատվական, իրավական և այլ խնդիրների լուծման համար.

   3) տարածական տվյալների մշակում (ստեղծում)` տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, հավաքագրման, կարգավորման, պահպանման, փոփոխման, թարմացման, վիզուալիզացման, օգտագործման, տրամադրման, տարածման և փոխանցման մեկ կամ մի շարք գործողությունների իրականացում.

   4) տարածական տվյալների ծառայություններ՝ տեղեկատվության տրամադրման, հարթակ, որը օգտագործողին տրամադրում է երկրատարածական տվյալների հետ աշխատելու համար գործիքներ և որը գործում է ինքնուրույն, անկախ` արտադրանքի կամ փոխկապակցված ծառայության տրամադրման տեսքով.

   5) տարածական տվյալներ ստեղծող՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական անձինք, ովքեր ստեղծում և (կամ) թարմացնում են տարածական տվյալներն ու մետատվյալները.

   6) տարածական տվյալների ստանդարտացում՝ ծրագրային ապահովման և տվյալների ինտեգրման միջոցառումների համախումբ, որոնք ուղղված են տարածական տվյալների հավաստիության, ամբողջականության և համապատասխանության մակարդակի բարձրացմանը.

   7) տարածական տվյալներ օգտագործող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, պաշտոնատար անձ, ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, որոնք տարբեր նպատակներով օգտագործում են տարածական տվյալները.

   8) տարածական օբյեկտ՝ բնական և արհեստական օբյեկտներ, որոնց գտնվելու վայրը Երկրի վրա կարող է սահմանվել տարածական-ժամանակային կոորդինատների համակարգում.

   9) ոլորտային տարածական տվյալներ՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տարածական տվյալներ՝ տարբեր ոլորտների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի և ռեսուրսների վերաբերյալ.

   10) տարածական տվյալների ենթակառուցվածք` տեխնոլոգիաների, նպատակային ծրագրերի, մարդկային ռեսուրսների և դրանց առնչվող գործունեությունների համախումբ, որոնք անհրաժեշտ են տարածական տվյալների, մետատվյալների ձեռք բերման, մշակման, տարածման, օգտագործման, պահպանման և ծառայությունների մատակարարման համար.

   11) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք՝ ազգային տարածական տվյալների ձեռքբերման, մշակման, պահպանման, տարածման, օգտագործման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների, քաղաքականության, նկարագրված և իրականացված նորմերի և կանոնների հավաքածուների, աշխարհագրական տեղեկատվական պլատֆորմի, միջազգային և Հայաստանի Հանրապետությունում ընդունված ազգային ստանդարտների, մետատվյալների և դրանց մշակման ծառայությունների, չափանիշների, մարդկային ռեսուրսների և հարակից գործողությունների տվյալների հասանելիության, փոխանակման և օգտագործման համաձայնության, համակարգման և մոնիտորինգի մեխանիզմների ամբողջություն.

   12) բազային տարածական տվյալներ՝ համընդանուր հասանելի, գաղտնիություն չպարունակող, բաց հրապարակման համար նախատեսված, ժամանակի մեջ կայուն տարածական դիրքով առանձնացվող և այլ տարածական օբյեկտների համար կողմնորոշման հիմք հանդիսացող, առավել օգտագործվող տարածական օբյեկտների թվային տվյալներ.

   13) թեմատիկ տարածական տվյալներ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պատոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից իրենց մասնագիտական գործունեության շրջանակներում ստեղծված տարածական տվյալներ (տնտեսական, գիտական, կրթական և այլ).

   14) ազգային գեոպորտալ՝ համացանցային, սարքածրագրային համալիր՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հիմնական տարր, որն ապահովում է տարածական տվյալների հասանելիությունը վեբտեխնոլոգիաների միջոցով.

   15)մետատվյալներ՝ տարածական տվյալներ և ծառայություններ նկարագրող տեղեկատվություն, որն ապահովում է դրանց ցուցակագրումը, որոնումը, տվյալների ճիշտ գնահատումն ու օգտագործումը տարբեր նպատակների համար.

   16) փոխգործելիություն՝ համակարգերի ու տեխնոլոգիաների միջև տեղեկատվություն փոխանակելու ունակություններ և փոխանակման արդյունքում համատեղ շահերի պահպանման համար անհրաժեշտ համաձայնեցված գործողություններ:

 

Գ Լ ՈՒ Խ 2.

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

   Հոդված 4. Տարածական տվյալների ոլորտի կառավարման հիմնական սկզբունքները

  1. Տարածական տվյալների կառավարման ոլորտի հիմնական սկզբունքներն են՝

   1) տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության ապահովումը մշտական մոնիթորինգի, գիտատեխնիկական փորձաքննության և տարածական տվյալների, մետատվյալների հավաքագրման և վերահսկման միջոցով.

   2) համացանցի միջոցով՝ անվճար և վճարովի հիմունքներով գաղտնիության տարրեր չպարունակող տարածական տվյալների և մետատվյալների բաց հասանելիությունը տարածական տվյալներ օգտագործողներին.

   3) բազային և թեմատիկ տարածական տվյալներում պետական գաղտնիք հանդիսացող և օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկատվության բացակայությունը.

   4) անվտանգության պահանջներին համապատասխան տարածական տվյալների, մետատվյալների ստեղծումն ու մշակումը, համացանցային ծառայությունների մատուցումը.

   5) տարածական տվյալների և մետատվյալների ստեղծումն ու պահպանումը անհատի, հասարակության և պետության անվտանգությանն ուղղված սպառնալիքների կանխարգելմանև  կեղծիքների կանխարգելման նպատակներով:

   Հոդված 5. Տարածական տվյալների ոլորտում Կառավարության լիազորությունները

  1. Տարածական տվյալների ոլորտում Կառավարության լիազորություններն են՝

   1) տարածական տվյալների ոլորտում պետական և այլ ծրագրերի մշակումը, հաստատումը և իրականացումը.

   2) տարածական տվյալների ստեղծում կամ հավաքագրում, մշակում, օգտագործում, տարածում իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազամկերպությունների գործունեության համակարգումը.

   3) գաղտնիություն չպարունակող բազային տարածական տվյալների, դրանց մետատվյալների բաց հասանելիության ապահովումը բոլոր շահառուների և օգտագործողների համար.

   4) տարածական տվյալների ոլորտում միջազգային համագործակցության նախաձեռնումը.

   5) տարածական տվյալների ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակումը, հաստատումը և իրականացումը.

   6) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկի սահմանումը.

   7) լիազոր մարմնին տարածական տվյալների տրամադրման կարգի սահմանումը.

   8) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքների իրականացման համար թույլտվության տրամադրման կարգի սահմանումը.

   9) պետական տարածական տվյալների ֆոնդի ստեղծման, պահպանման, տեղեկատվության տրամադրման կարգի հաստատումը.

   10) օտարերկրյա սուբյեկտներին տարածական տվյալների տրամադրման թույլտվության կարգի սահմանումը.

   11) պետական տարածական տվյալների քարտեզագրագեոդեզիական ֆոնդում պարունակվող տարածական տվյալների և նյութերի տրամադրման կարգի և եղանակների, ներառյալ նշված տարածական տվյալների և նյութերի տրամադրման համար դիմում ներկայացնելու կարգի, հայտի ձևի և դրան կցված փաստաթղթերի կազմի սահմանումը.

   12) պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տարածական տվյալների հավաքագրման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգի սահմանումը:

   Հոդված 6. Տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական մարմնի լիազորությունները

  1. Տարածական տվյալների ոլորտում լիազոր պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ նաև լիազոր մարմին).
  2. Լիազոր մարմինը.

   1) մասնակցում է տարածական տվյալների ոլորտում միասնական պետական քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը.

   2) լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված կարգով մշտադիտարկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծումը, մշակումը, օգտագործումը կամ տարածումը.

   3) հսկողություն է իրականացնում ազգային գեոպորտալ մուտքագրված թեմատիկ և բազային տարածական տվյալների՝ նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերին համապատասխանության նկատմամբ.

   4) իրականացնում է բազային տարածական տվյալների, մետատվյալների և դրանց առցանց ծառայությունների ստեղծում ու մշակում.

   5) պատվիրում է տարածական տվյալների ոլորտում գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներ, իրականացնում կամ պատվիրում է տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների մշակումը և ներդրումը.

   6) մշակում և հաստատում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում նորմատիվ իրավական ակտեր և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր.

   8) տարածական տվյալների ոլորտում իրականացնում է միջազգային համագործակցություն.

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները սպառիչ չեն և սույն օրենքով կարող են սահմանվել այլ լիազորություններ:

   Հոդված 7. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների լիազորությունները, իրավունքներն ու պարտավորությունները

  1. Տարածական տվյալների ոլորտում պետական կառավարման այլ մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու այլ սուբյեկտները

   1) մասնակցում են տարածական տվյալների ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակման ու ձևավորման վերաբերյալ առաջարկների ներկայացմանը և իրենց լիազորությունների սահմաններում ապահովում են դրանց իրականացումը.

   2) իրականացնում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների, մետատվյալների և դրանց առցանց ծառայությունների ստեղծման և մշակման աշխատանքներ.

   3) ապահովում են օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիությունը.

   4) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների ստանդարտացումը հաստատված ազգային ստանդարտների և տեխնիկական ուղեցույցների հիման վրա.

   5) օգտագործում են տարածական տվյալները և մետատվյալները իրենց լիազորություններն իրականացնելու համար.

   6) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների և մետատվյալների օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը.

   7) ապահովում են թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների և մետատվյալների տրամադրումը կամ հասանելիությունը լիազոր մարմնին.

   8) ապահովում են լիազոր մարմնի մուտքի հնարավորություն օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ թվային տարածական տվյալների և մետատվյալների պահոց.

   9) ստեղծում և վարում են թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքներ:

Գ Լ ՈՒ Խ 3.

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ

   Հոդված 8. Տարածական տվյալների ոլորտում  աշխատանքի տեսակները

  1. Տարածական տվյալների ոլորտում աշխատանքները բաժանված են հետևյալ տեսակների.

   1) տարածական տվյալների և մետատվյալների ստեղծում, հավաքագրում, համակարգում, պահպանում, թարմացում, արտապատկերում, օգտագործում, տրամադրում, տարածում.

   2) օդատիեզերական լուսանկարահանման (հեռազննման) նյութերի մշակում և դրա արդյունքում տարածական տվյալների ստեղծում.

   3) տարբեր նպատակների համար աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և տարածական տվյալների ենթակառուցվածքների ստեղծում, գործարկում, օգտագործում, վարում.

   4) տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների ստեղծում, որոնք օգտագործվում են տարածական տվյալների մշակման և տարածման համար.

   5) գեոպորտալների և դրանց առանձին գործառույթների ստեղծում և պահպանում.

   6) տարածական տվյալների և մետատվյալների, դրանց առցանց ծառայությունների որակի վերաբերյալ գիտատեխնիկական փորձաքննության իրականացում.

   7) տարածական տվյալների բազաների, մետատվյալների շտեմարանների, առցանց ծառայությունների, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի, գեոպորտալների, տարածական տվյալների ոլորտում այլ տեխնիկական և ծրագրային ապահովման միջոցների ստեղծմանն ուղղված գիտահետազոտական, փորձարարական և գիտատեխնոլոգիական աշխատանքների իրականացում.

   8) տեխնիկական կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում.

   9) այլ աշխատանքների իրականացում՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի և տարածական տվյալների ենթակառուցվածքների գործունեությունն ու զարգացումն ապահովելու համար:

   Հոդված 9. Տարածական տվյալների ստեղծում

  1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում բազայինտարածական տվյալների ստեղծման աշխատանքներ իրականացնելիս համապատասխան նախագծերը, տեխնիկական առաջադրանքները, ինչպես նաև տվյալ աշխատանքների արդյունքում ստեղծված տարածական տվյալները՝ մինչև դրանք ընդունելը պետք է խորհրդատվական կարծիք ստանալու համար ներկայացնեն լիազոր մարմնին:
  2. Լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասում նշված նախագծերը և տարածական տվյալները ստանալուց հետո 15 օրվա ընթացքում ուսումնասիրում և համաձանեցման ներկայացրած մարմնին է տրամադրում դրական կամ բացասական կարծիք: 15 օրվա ընթացքում կարծիք չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի կարծիքը համարվում է դրական:
  3. Բացասական կարծիքը պետք է լինի պատշաճ պատճառաբանված և պարունակի բացասական կարծիքի հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները:
  4. Բացասական կարծիքի առկայության դեպքում բազային տարածական տվյալը չի կարող ներառվել ազգային գեոպորտալում:
  5. 5. Բացասական կարծիք տրամադրվելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտները կարող են վերացնել կարծիքում նշված անհամապատասխանությունները և ներկայացնել լիազոր մարմին՝ համաձայնեցման, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-5-րդ մասերը:
  6. 6. Պետական կառավարման համակարգի մարմինները` իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում ստեղծված բազային տարածական տվյալները պետք է կառավարության սահմանած կարգով տրամադրեն լիազոր մարմնին՝ բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության համար հավաքագրված սահմանափակ մատչելիությամբ տվյալների, որոնք լիազոր մարմնին կարող են տրամադրվել իրավասու մարմինների որոշմամբ:
  7. 7. Ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ այդ թվում օտարերկրյա, Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքներն իրականացնում են կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա:
  8. 8. Հայաստանի Հանրապետության տարածքում տարածական տվյալների ստեղծման նպատակով օդալուսանկարահանման աշխատանքներն իրականացվում են կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա:
  9. 9. Տարածական տվյալների ստեղծումը, մշակումը և պահպանումը կատարվում է Հայստանի Հանրապետությունում օգտագործման համար ընդունված միասնական կոորդինատային համակարգերում:
  10. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից տարածական տվյալները ու մետատվյալները ստեղծվում կամ թարմացվում են տարածական տվյալների ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
  11. 11. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի իրավաբանական անձանց ստեղծած կամ այդ սուբյեկտների կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից մշակվող և պահպանվող տարածական տվյալները Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի անբաժանելի մաս են:

   Հոդված 10. Տարածական տվյալների խմբերը

  1. Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալները դասակարգվում են երկու հիմնական խմբերի՝ բազային տարածական տվյալներ, թեմատիկ տարածական տվյալներ:
  2. 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ստեղծված բազային տարածական տվյալները համարվում են պետական սեփականություն՝ անկախ դրանց ֆինանսավորման աղբյուրներից և մասնավորեցման ենթակա չեն, եթե այլ բան նախատեսված չէ այլ օրենսդրական ակտերով:
  3. 3. Բազային տարածական տվյալների այն մասը, որը ենթակա է հրապարակման չպետք է պարունակի օրենքով պահպանվող գաղտնիք:
  4. 4. Բազային տարածական տվյալները օգտագործվում են տարբեր նպատակներով ստեղծվող, ազգային, ոլորտային և տեղական աշխարհագրական տեղեկատվական համակարգերում, կադաստրների և ռեգիստրների թեմատիկ և ոլորտային տարածական տվյալներում:
  5. 5. Բազային տարածական տվյալները և դրանց համապատասխան ստեղծված տեղեկատվական բազան (հատկանիշային տվյալները), պարտադիր են բոլոր տարածական տվյալներ ստեղծող, մշակող, տարածող, տնօրինող կազմակերպությունների համար:
  6. 6. Որպես պարտադիր տեղեկատվություն, բազային տարածական տվյալների բանկն ընդգրկում է տեղադիրքի բաց գեոկապակցված (գեոռեֆերենց) պատկերներ, որոնք հիմնված են տիեզերական կամ օդալուսանկարների տվյալների վրա, կանոնակարգված տարածաժամանակային կոորդինատային համակարգերի վերաբերյալ տվյալներ, որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի.
  • վարչական սահմաններ.
  • անշարժ գույք.
  • գնահատում.
  • իրավունք,
  • հողամասի նպատակային և գործառնական նշանակություն (հողատեսք).
  • հասցե.
  • աշխարհագրական անվանումներ.
  • մակերևույթային ջրեր.
  • պլանաբարձունքային հիմք.
  • ռելիեֆ.
  • ճանապարհատրանսպորտային ցանց.
  • Օդատիեզերական լուսանկարահանման տվյալներ:
  1. Բազային տարածական տվյալների բանկի ստեղծումը լիազոր մարմնի կողմից իրականացվում է բազային տարածական տվյալների հավաքագրման,ընտրության և ինտեգրման միջոցով:
  2. Բազային տարածական տվյալների մեջ ներառված տեղեկատվությունը փոփոխվում և անընդհատ բարելավվում է:
  3. Բազային տարածական տվյալների կազմը, քարտեզագրական շերտերը, դրանց թարմացման և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
  4. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ տարածական տվյալների խմբերը, դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տարածական տվյալների ստանդարտացման ուղղեցույցներով:

Գ Լ ՈՒ Խ 4.

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՖՈՆԴԵՐ

   Հոդված 11. Տարածական տվյալների պահպանման քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի տեսակներն ու առանձնահատկությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում առանձնացվում են տարածական տվյալների պահպանման հետևյալ ֆոնդերը․

   1) Պետական տարածական տվյալների ֆոնդ.

   2) Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդ.

   3) Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդ.

   4) Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդ.

   5) այլ սուբյեկտների տարածական տվյալների ֆոնդեր, որոնք ներառում են գաղտնի տեղեկություններ չպարունակող տարածական տվյալներ և նյութեր, որոնք ստացվել են Հայաստանի Հանրապետության տարբեր սուբյեկտների՝ ֆիզիական և իրավաբանաական անձանց կողմից տարածական տվյալների ստեղծման աշխատանքների արդյունքում։

   Հոդված 12. Պետական տարածական տվյալների ֆոնդ

  1. Պետական տարածական տվյալների ֆոնդն իր մեջ ներառում է

   1) լիազոր մարմնի կողմից գեդոեզիական, քարտեզագրական և Երկրի հեռազննման աշխատանքների իրականացման արդյունքում ստացված տարածական տվյալներ և մետատվյալներ, պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված գեոդեզիական և քարտեզագրական այլ նյութեր ու տարածական տվյալներ.

   2) տեղեկություններ պետական գեոդեզիական ցանցի կետերի, պետական նիվելիրացման ցանցի և պետական գրավիմետրիկ ցանցի մասին.

   3)Հայաստանի Հանրապետության սուբյեկտների (իրենց համաձայնությամբ), պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների (իրենց համաձայնությամբ) կողմից կազմակերպված տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, հեռազննման աշխատանքների կատարման արդյունքում ստացված տարածական տվյալներ և մետատվյալներ.

   4) տարածական տվյալների (տարածական մետատվյալների) մասին տեղեկություններ, որոնք ներկայացվել են տարածական տվյալների գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների ֆոնդերի և տարածական տվյալների սուբյեկտների ֆոնդերի հիմնադիրների կողմից՝ սույն օրենքին համապատասխան:

  1. Լիազոր մարմինը պետական տարածական տվյալների ֆոնդի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դրա վարման տեխնոլոգիայի միասնականության սկզբունքների հիման վրա, սույն օրենքին համապատասխան ապահովելով դրանում պարունակվող տեղեկությունների թարմացման պարբերականությունը և դրանց արժանահավատությունը։
  2. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների ֆոնդի նյութերից և տարածական տվյալներից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով և չափերով գանձվում է վճար:
  3. 4. Պետական տարածական տվյալների ֆոնդի վարումը, այդ թվում՝ դրա մեջ տարածական տվյալների և մետատվյալների ներառումը, դրանց պահպանումը և շահագրգիռ անձանց տրամադրումը, իրականացնում է տարածական տվյալների լիազոր մարմնի կողմից:
  4. 5. Լիազոր մարմինը կազմում է տարածական տվյալների (տարածական մետատվյալների) վերաբերյալ հաշվետվություններ և հրապարակում տեղեկություններ:

   Հոդված 13. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդը

  1. Գերատեսչական տարածական տվյալների ֆոնդերը ներառում են տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացվել են պետական գործադիր մարմինների կողմից տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների կազմակերպման արդյունքում:
  2. Գերատեսչական տրածական տվյալների ֆոնդի վարում են, այդ թվում՝ դրանում տարածական տվյալների և քարտեզագրական նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում և թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում են համապատասխան գերատեսչությունները։
  3. Գերատեսչական տրածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է համապատասխան մարմինը` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:
  4. Գերատեսչական ֆոնդեր վարող պետական մարմինները, իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու համար, պետք է միմյանց անվճար տրամադրեն իրենց կողմից ստեղծված տարածական տվյալների հավաքածուներն ու ծառայությունները, ներառյալ համապատասխան մետատվյալները:

   Հոդված 14. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդ

  1. Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ֆոնդը վարում է, այդ թվում՝ դրանում տարածական տվյալների և քարտեզագրական նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում և թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում է պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմինը:

   Հոդված 15. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդեր

  1. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդերը ներառում են տարածական տվյալներ և քարտեզագարակն նյութեր, որոնք ստացվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների կազմակերպման արդյունքում:
  2. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդերը վարում են, այդ թվում՝ դրանում տարածական տվյալներ և նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում և թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները։
  3. Տեղական ինքնակառավարման մարմնի տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ:

Գ Լ ՈՒ Խ 5.

ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ, ՏՐԱՄԱԴՐՈՒՄ, ՏԱՐԱԾՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

   Հոդված 16. Տարածական տվյալների հավաքագրման, տրամադրման, տարածման, օգտագործման և կառավարման հիմնական սկզբունքները

  1. Տարածական տվյալների հավաքագրման, տրամադրման, տարածման, օգտագործման և կառավարման հիմնական սկզբունքներն են՝

   1) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, տնօրինող գերատեսչությունները և կազմակերպությունները պետք է իրենց տարածական տվյալների հավաքածուները կառավարեն սույն օրենքին համապատասխան.

   2) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, տնօրինող գերատեսչությունները և կազմակերպությունները պատասխանատու են իրենց տարածական տվյալների հավաքածուների, ծառայությունների տրամադրման և տարածման համար.

   3) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, տնօրինող սուբյեկտները պետք է ունենան տվյալների տրամադրման և հասանելիության տարբեր մակարդակներ.

   4) օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող տարածական տվյալները և մետատվյալները պետք է հասանելի դառնան տարածական տվյալների ծառայությունների, տարածական տվյալների ենթակառուցվածքների և այլ միջոցներով՝ առևտրային և ոչ առևտրային նպատակներով օգտագործման համար, եթե օրենսդրությամբ, քաղաքացիաիրավական պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.

   5) ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց տրամադրվում է վճարովի կամ անվճար հիմունքներով, որի մանրամասները սահմանվում են սույն օրենքի 19-րդ հոդվածով.

   6) բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կենտրոններին ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով պետական կառավարման մարմինների կողմից ստեղծված տարածական տվյալները և ծառայությունները կառավարության սահմանած կարգով տրամադրվում են անվճար.

   7) չսահմանափակված մատչելիությամբ տարածական տվյալների մետատվյալները հասանելի են անվճար բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց.

   8) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունը.

   9) բազային տարածական տվյալները կարող են տրամադրվել օգտվողներին Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի գեոպորտալի ծառայությունների կիրառմամբ, «Էլեկտրոնային կառավարում» համակարգի միջգերատեսչական ինտեգրման հարթակի միջոցով փոխանցման եղանակով և լիազոր մարմնի համաձայնությամբ.

   10) տարածական տվյալներ ստեղծող, հավաքագրող, տնօրինող գերատեսչությունները և կազմակերպությունները պարտավոր են լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից կամ պատվիրակված լիազորությունների շրջանակներում այլ անձանց կողմից ստեղծված և թարմացվող բազային տարածական տվյալներին առնչվող քարտեզագրական շերտերը իրնեց համապատսխան հատկանիշային տվյալներով հետևյալ եղանակով.

   ա.     տարածական տվյալների առցանց ծառայությունների հասանելիության ապահովում.

   բ.      տարածական տվյալների փոխանցում համաձայնեցված ձևաչափով և որակով.

  11) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների հանրային հասանելիությունը կարող է սահմանափակվել հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

   Հոդված 17. Տարածական տվյալների մետատվյալների հավաքագրում, ստեղծում, տրամադրում և տարածում

  1. Տարածական տվյալներ հավաքագրող, ստեղծող և տնօրինող պետական մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները և ծառայությունները, պետք է ստեղծեն, տրամադրեն և տարածեն համապատասխան մետատվյալներ, ինչպես նաև դրանք պահպանեն և թարմացնեն տարածական տվյալների հավաքածուներին և ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների և ծառայություների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները սահմանվում են ոլորտները համակարգող լիազոր մարմնի կողմից:
  2. Առնվազն հետևյալ բովանդակությունը կամ հետևյալ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է պահպանվեն որպես տարածական տվյալների մետատվյալներ.

   1)      հիմնաբառեր.

   2)      դասակարգում.

   3)      աշխարհագրական դիրք.

   4)     որակի չափանիշներ.

   5)      հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակումներ

   6)     հասանելիության և օգտագործման նախադրյալները, ինչպես նաև համապատասխան դրամական վճարումներ.

   7) սուբյեկտը, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքագրման, կառավարման և տրամադրման համար:

  1. Մետատվյալների բնութագրման վերաբերյալ մանրամասները կարգավորվում են մետատվյալներ ստեղծող մարմինների կողմից ընդունված իրավական ակտերով:

   Հոդված 18. Տարածական տվյալների և մետատվյալների տրամադրում, տարածում, փոխանակում ցանցային (առցանց) ծառայությունների և տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով

  1. Տարածական տվյալներ ստեղծող և տնօրինող պետական մարմինները պետք է տարածական տվյալների ենթակառուցվածքների միջոցով ապահովեն տարածական տվյալների և մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները.

   1) որոնման ծառայություններ.

   2) դիտման ծառայություններ.

   3) ներբեռնման ծառայություններ.

   4) փոխակերպման ծառայություններ.

   5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություններ:

  1. Որոնման ծառայությունների համար պետք է երաշխավորվեն առնվազն հետևյալ որոնման չափանիշները.

   1)      հիմնաբառեր.

   2)      տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.

   3)      աշխարհագրական դիրք (կոորդինատ).

   4)     որակի չափանիշներ.

  1. Ծառայությունները պետք է հրապարակայնորեն հասանելի լինեն էլեկտրոնային ցանցերի միջոցով:

   Հոդված 19. Թվային տարածական տվյալների և դրանց առնչվող ծառայությունների տրամադրման, տարածման և օգտագործման համար գանձվող վճարները և արտոնությունները

  1. Լիազոր մարմինը տարածական տվյալների տրամադրման և դրանց առնչվող ծառայությունների համար գանձում է հետևյալ վճարները.

   1) կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի (հողամասի) համար` 100 դրամ.

   2) կադաստրային քարտեզների (հատակագծերի) թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝ մեկ համայնքի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) յուրաքանչյուր թեմատիկ շերտում (տվյալների համախմբում) ընդգրկված տեղեկատվության համար` 5000 դրամ.

   3) լիազոր մարմնի հետ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության տրամադրում վեկտորային ֆորմատով՝

   ա. սկզբնական տրամադրման համար` 300000 դրամ,

   բ. տրամադրված քարտեզների յուրաքանչյուր հաջորդ թարմացման համար` 50000 դրամ.

   4) սույն մասի 3-րդ կետով նախատեսված պայմանագրի օրինակելի ձևը և դրա հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Կառավարությունը.

   5) տեղագրական հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների տրամադրում՝ վեկտորային ֆորմատով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար` 25000 դրամ.

   6) վեկտորային ֆորմատով տեղագրական հատակագծերից և քարտեզներից առանձին հատվածներով տեղեկատվության տրամադրում՝

   ա. 1:10 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 1000 դրամ,

   բ. 1:25 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 250 դրամ,

   գ. 1:50 000 մասշտաբի դեպքում` 1 քառակուսի կիլոմետրի համար` 62 դրամ.

   7) թղթային կրիչով ամբողջական տեղեկատվությամբ հատակագծերի և քարտեզների, օրթոֆոտոհատակագծերի, օրթոֆոտոքարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի համար՝

   ա. գունավոր տարբերակով` 6000 դրամ,

   բ. սև-սպիտակ տարբերակով` 2000 դրամ.

   8) գեոդեզիական ցանցի կետերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի (աբսցիս, օրդինատ, բարձրություն) տրամադրման համար` 1000 դրամ.

   9) անշարժ գույքի միավորի (հողամաս, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) տրամադրման համար` 100 դրամ.

   10) թղթային տարբերակով ցանկացած մասշտաբի (15x15 սմ կամ 23x23 սմ) օդալուսանկարի տրամադրման համար` 1500 դրամ.

   11) սույն մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվության տրամադրումը թղթային տարբերակով կատարվում է սույն հոդվածի 1-ին և 6-րդ կետերով սահմանված վճարներին ավելացնելով հետևյալ վճարները`

   ա. A0 ֆորմատ` 5000 դրամ,

   բ. A1 ֆորմատ` 2500 դրամ,

   գ. A2 ֆորմատ` 1250 դրամ,

   դ. A3 ֆորմատ` 625 դրամ,

   ե. A4 ֆորմատ` 300 դրամ.

   12) աշխարհագրական օբյեկտի անվանման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար` 1000 դրամ.

   13) Թեմատիկ քարտեզագրական նյութերի տրամադրման համար՝ 

   ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 20000 դրամ (յուրաքանչյուր հատորը),

   բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 3000 դրամ,

   գ. թեմատիկ քարտեզների թղթային տարբերակ` 100x70 սմ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 3000 դրամ, A3 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 1000 դրամ, A4 ֆորմատ (քաշը՝ 200գ, թուղթը՝ կավճապատ)՝ 500 դրամ,

   դ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)), (Փի Դի Էֆ (PDF))՝ 80000 դրամ.

   14) Աշխարհագրական անվանումների տեղեկագրեր և տեղեկատու բառարանների տրամադրման համար՝

   ա. մեկ տեղեկագրի համար՝ գունավոր տպագրություն՝ 3000 դրամ սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ,

   բ. մեկ տեղեկատու բառարանի համար՝ գունավոր տպագրություն՝ 3000 դրամ, սև-սպիտակ տպագրություն՝ 1500 դրամ.

   15) Թեմատիկ քարտեզագրական նյութերի ինքնաշխատ եղանակով տրամադրում կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)

   ա. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս՝ 10000 դրամ (յուրաքանչյուր հատորը),

   բ. Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի էլեկտրոնային տարբերակի (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)),  (Փի Դի Էֆ (PDF)) 1 էջը` 600 դրամ

   գ. էլեկտրոնային թեմատիկ քարտեզ (Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)),  (Փի Դի Էֆ (PDF))՝ 40000 դրամ:

   16) Օրթոֆոտոհատակագծերի (Թի Այ Էֆ Էֆ (TIFF)), (Ջիո Թի Այ Էֆ Էֆ (GeoTIFF)) տրամադրում տեսանելի և ինֆրակարմիր տիրույթում (Ար Ջի Բի (RGB), (Էն Այ Ար/Սի Այ Ար) NIR/CIR))՝ անշարժ գույքի մեկ միավորի համար՝ 500 դրամ.

   17) Ռեֆերենց կայանների ծառայություններից մեկ սարքով օգտվելու համար՝

   ա. 15 օր բաժանորդագրությամբ՝ 9000 դրամ,

   բ. ամսական՝ 15000 դրամ,

   գ. տարեկան բաժանորդագրությամբ՝ 162000 դրամ:

  1. 2. Ազգային գեոպորտալին հասանելիությունը ապահովվում է բաժանորդագրման միջոցով։ Համայնքի գործադիր մարմնի համար բաժանորդագրումը պարտադիր է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի հրամանի հիման վրա ազգային գեոպորտալն ամբողջությամբ գործարկելու պահից մեկամսյա ժամկետում:
  2. Բաժանորդագրման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։
  3. Ազգային գեոպորտալին հասանելիության գանձվում է բաժանորդային վճար հետևյալ չափերով՝

   1) համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ տվյալների որոնման, դիտման և ներբեռնման (վեկտորային և տեքստային տվյալների) հնարավորությամբ համայնքի գործադիր մարմնի տարեկան բաժանորդագրման համար՝ տվյալ համայնքի բաժանորդագրման պահին համայնքային բյուջեի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 5 000 000 դրամ,

   2) իրավաբանական անձանց տարեկան բաժանորդագրման համար՝ հասցեի, ինչպես նաև անշարժ գույքի միավորի ծածկագրով կամ կոորդինատներով որոնման և դիտման հնարավորությամբ՝ 50 000 դրամ,

   3) ֆիզիկական անձանց համար՝ հասցեի, ինչպես նաև անշարժ գույքի միավորի ծածկագրով կամ կոորդինատներով որոնման և դիտման հնարավորությամբ՝ ամսական 2000 դրամ:

  1. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է դրա համար դիմումը ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ պարբերություններով սահմանված դեպքերի:
  2. Դիմողի ցանկությամբ տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև դիմումը ներկայացվելու օրվանից հետո` 2-րդ աշխատանքային օրը, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է երկու գործակցով:

   7.Դիմողի ցանկությամբ տեղեկատվությունը կարող է տրամադրվել դիմումը ներկայացնելու օրը` աշխատանքային երկու ժամվա ընթացքում, որի դեպքում տեղեկատվության տրամադրման վճարը բազմապատկվում է վեց գործակցով:

  1. Սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, պետական կառավարման համակարգի մարմիններին, մարզպետարաններին, դատարաններին, դատախազությանը և քրեական հետապնդման այլ մարմիններին, կենտրոնական բանկին, հաշվեքննիչ պալատին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում է անվճար` Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար: Պետական կառավարման մարմիններին սույն մասով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են վերջիններիս կողմից փոխանցվել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց գանձվում է սույն օրենքով սահմանված վճարները:
  2. Ֆիզիկական անձինք կամ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի մասին հայցվող տեղեկատվությունը, մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով, ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից, բացառությամբ ազգային գեոպորտալին հասանելիության համար սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված վճարների:

Գ Լ ՈՒ Խ 6.

ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ

   Հոդված 20 Ազգային տարածական տվյալների ձևավորման հիմնական սկզբունքները.

  1. Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալներն պետք է ձևավորվի և մշակվի հետևյալ սկզբունքների հիման վրա.

   1)      Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների կողմից միասնական կոորդինատային համակարգի և բազային տարածական տվյալների պարտադիր օգտագործում.

   2)      Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման գործընթացների փոխկապակցվածությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, անվտանգության, պետական կառավարման առաջնահերթ խնդիրների լուծման, երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման հետ.

   3)      Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների արդիականություն, լրիվություն, լիարժեք նկարագրություն, հուսալիություն, ամբողջականություն և ճշգրտություն.

   4)     տարածական տվյալների համատեղելիություն, որը հիմնված է միասնական բազային տարածական տվյալների բանկի օգտագործման, միասնական կոորդինատային համակարգի, միասնական տեխնիկական ուղեցույցների և նորմերի հիման վրա.

   5)      տարածական տվյալների, մետատվյալների և ծառայությունների փոխգործելիություն.

   6)     տեխնիկական ուղեցույցների (կանոնակարգերի) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային ստանդարտների ներդաշնակեցում և համապատասխանեցում միջազգային ստանդարտներին.

   7)      Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի, որպես բարդ կազմակերպչական և տեխնիկական համակարգ, աստիճանական և շարունակական զարգացումը,

   8)     Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային և թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների ստեղծման և թարմացման հաջորդականության պլանավորում.

   9)     պետության աջակցությունը Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային և թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների ստեղծմանը և թարմացմանը.

   10)    Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարումը ազգային գեոպորտալի միջոցով:

   Հոդված 21. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում Կառավարության լիազորությունները

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում Կառավարության լիազորություններն են՝

   1)      պետական քաղաքականության ոլորտում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խթանում,

   2)      ազգային ծրագրերի, հայեցակարգերի և ռազմավարությունների մշակումը, հաստատումն ու իրականացում,

   3)      օրենսդրական և նորմատիվ ակտերի մշակումը և ընդունում,

   4)     պետական վերահսկողության և հսկողության կազմակերպում,

   5)      ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի ստեղծում և շահագործում,

   6)     սուբյեկտների` սույն օրենքով չնախատեսված իրավասությունների որոշում.

   7) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի օգտագործման և վարման կարգի սահմանում:

   Հոդված 22. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համակարգող լիազոր մարմնի լիազորությունները և պարտավորությունները

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը համակարգող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է, որը ունի հետևյալ լիազորությունները.

   1)      մշակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բնագավառում նորմատիվ իրավական ակտերի նախագծեր.

   2)      մշակում և Կառավարությանն առաջարկում է հաստատել ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ներդրման գործունեության ծրագիրը.

   3) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների տրամադրողների և օգտագործողների միջևառկա պրակտիկաների մասին տեղեկատվության փոխանակումը.

   4)     ապահովում է լիազոր մարմնի ղեկավարին կից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի հարցերով խորհրդակցական մարմնի գործունեությունը.

   5)      որոշում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի վարման կարգը.

   6)     ապահովում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացումն ու արդիականացումը՝ ըստ ոլորտային իրավասությունների.

   7)      իրականացնում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ներդրման և օգտագործման մոնիթորինգ, տարեկան հաշվետվությունների պատրաստում և ներկայացում Կառավարությանը.

   8)     ապահովում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացմանն առնչվող աշխատանքների իրականացումը.

   9)     իրականացնում է բազային տարածական տվյալների և դրանց մետատվյալների, ինչպես նաև մետատվյալների ընդունում և վերահսկում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով.

   10)    ազգային գեոպորտալի միջոցով, ապահովում է բազային տարածական տվյալների հասանելիությունը՝ ոլորտային կադաստրների ինտեգրման նպատակով.

   11)     մշակում և ներդրում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համար ծրագրային, տեխնոլոգիական ապահովումը.

   12)    ապահովում է օգտվողների մուտքը ազգային գեոպորտալ.

   13)    օգտվողներին տրամադրում է բազային տարածական տվյալներ և դրանց մետատվյալներ՝ համաձայն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգի.

   14)    հավաքագրում և վերլուծում է տարածական տվյալների և մետատվյալների օգտագործողներից ստացվող տեղեկատվությունը, բացահայտում է առկա խնդիրները և միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:

   Հոդված 23. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք ապահովում են թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների թարմացումը, ստանդարտացումը և ինտեգրումը սույն օրենքի համապատասխան.
  2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք ունեն հետևյալ պարտականությունները.

   1)      մասնակցոմ են քաղաքականության մշակմանը և իրականացմանը իրենց իրավասությունների շրջանակներում և օրենքին համապատասխան.

   2) համագործակցում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող հարցերի շուրջ.

   3) ապահովում են սուբյեկտների կամ երրորդ անձանց հասանելիությունը տարածական տվյալների հավաքածուներին և ծառայությունները.

   4) Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմնին տրամադրում են բազային տարածական տվյալների քարտեզագրական շերտերը.

   5) ապահովում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցների մշակումը.

   6) նշանակում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատուներ.

   7) ապահովում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով թեմատիկ տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունը

   8) ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով՝ համաձայնեցված ձևաչափով և որակով.

   9) տեղադրում են տեղեկատվություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին իրենց պաշտոնական կայք էջերում.

   10) ռեսուրսներ են հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համապատասխան, իրենց գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքագրման, ստեղծման և վարման համար:

   Հոդված 24. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգը

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի վարման կարգը, ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման և մշակման կարգը սահմանում է կառավարությունը.
  2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը հաստատում է կառավարությունը` սահմանելով.

   1) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների, մետատվյալների, տեխնիկական և ծրագրային ապահովման փոխգործելիությունը ապահովող պահանջներ.

   2) կիրառման կանոնները, որոնք սահմանում են տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների փոխգործելիության ապահովման տեխնիկական մեթոդները՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիական հարթակների և էլեկտրոնային ծառայությունների կրկնակի օգտագործման առաջնահերթության կարգը, ինչպես նաև կատարման ժամկետները և ձևաչափերը:

   Հոդված 25. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների, մետատվյալների և ծառայությունների կառավարումը

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով սպառողների (օգտագործողների) տարածական տվյալների հասանելիությունը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
  2. Եթե տվյալների բանկում առկա են բազային տարածական տվյալների և այլ աղբյուրներից տարածական տվյալների միջև հակասություններ, ապա հուսալի է համարվում բազային տարածական տվյալների տեղեկատվությունը։
  3. 3. Կառավարությունը սահմանում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի բազային տարածական տյալների ստանդարտացման տեխնիկական ուղեցույցները, որոնք՝

   1) պետք է ներառեն հիմնական կանոններ, պայմանները, ուղեցույցները և բնութագրերը, ինչպես նաև դրա հետ կապված գործընթացները և տեխնոլոգիաները.

   2) առավելագույն չափով գործնականորեն պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին և համաձայնագրերին.

   3) պարբերաբար պետք է վերանայվի և թարմացվի, որպեսզի ստանդարտները լինեն արդիական, համապատասխան և արդյունավետ:

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի մետատվյալները հրապարակվում են մետատվյալների շտեմարանում (կատալոգում), որոնց միջոցով շահառուները կարող են փնտրել և օգտվել տվյալների բազաներից կամ ծառայություններից:
  2. Լիազոր մարմինը և այլ սուբյեկտները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները մետատվյալների ամբողջականության և սահմանված որակինհամապատասխանության ապահովման համար:

   Հոդված 26. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային և պետական մարմինների գեոպորտալներ

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի գեոպորտալների ցանցը ներառում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը և պետական մարմինների գեոպորտալները:
  2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմինը ստեղծում և վարում է էլեկտրոնային ծառայություն՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալ, որն ապահովում է բազային և թեմատիկ տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունը, առկայության դեպքում ներառում է նաև պետական մարմինների գեոպորտալները:
  3. Պետական մարմինների գեոպորտալներում ներառվում են թեմատիկ, ոլորտային տարածական տվյալները և մետատվյալներ, որոնք ստեղծվել են պետական մարմինների կողմից ոլորտային խնդիրների լուծման համար:
  4. Պետական մարմինների գեոպորտալները ստեղծվում և վարվում են համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.
  5. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալ պետք է.

   1) հասանելի լինի համացանցի և հաղորդակցության այլ միջոցների միջոցով.

   2) հասանելի լինի ընդհանուր արտածման (ինտերֆեյսի) միջոցով.

   3) ներառի մետատվյալներ տարածական բոլոր տվյալների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքագրվել են տարածական տվյալներ ստեղծող  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից.

   4) ներառի ներբեռնման հասանելիություն բոլոր բաց տարածական տվյալների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հավաքագրվել են տվյալներ ստեղծող կազամակերպությունների կողմից.

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալը ապահովում է առնվազը հետևյալ գործառույթները.

   1) որոնում, որն ապահովում է տեղեկատվական ցանցերում տարածական տվյալների և տարածական տվյալների ծառայությունների բացահայտումը.

   2) տարածական տվյալների դիտարկում, տարածական օբյեկտների բնութագրերի և մետատվյալների բովանդակության մասին տեղեկատվություն.

   3) մուտք, որն ապահովում է տարածական տվյալների մշակման և (կամ) դրանց պատճենները ստանալու հնարավորություն.

   4) կոորդինատային գործողությունները, որոնք ապահովում են տարածական տվյալների կոորդինատների փոխակերպումը մեկ կոորդինատային համակարգից (կամ քարտեզի պրոեկցիայից) մյուսը:

   Հոդված 27. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքների կազմակերպում և համակարգում

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման ուղղված աշխատանքների համակարգումն ապահովելու համար լիազորմարմնին կից ձևավորվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի աշխատանքները համակարգող խորհուրդ (այսուհետ՝ Համակարգող խորհուրդ).
  2. Համակարգող խորհուրդը համարվում է կոլեգիալ մարմին, որը չունի իրավաբանական անձի կարգավիճակ:
  3. Համակարգող խորհուրդը խորհրդատվական դեր ունի տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքի զարգացման քաղաքականության իրականացման գործում:
  4. Համակարգող խորհուրդը բաղկացած է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հետազոտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
  5. Համակարգող խորհուրդի կազմը և գործունեության կարգը հաստատում է լիազոր մարմինը:

   Հոդված 28. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ֆինանսավորման կարգը

  1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:
  2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, ֆունկցիոնալության և զարգացման համար ֆինանսավորումը իրականացվում է պետական և համայնքային բյուջեների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
  3. Պետության, համայնքի, օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ծրագրերը իրականացվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:

 

ԳԼՈՒԽ 7

   Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու տարվա ընթացքում:
  3. Պետական կառավարման մարմիններն ու պաշտոնատար անձիք, պետական կամ համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները պետք է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում գույքագրեն պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները և դրանք փոխանցեն պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական մարմնին:
  4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ուժը կորցրած ճանաչել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 16-25-րդ կետերը:
  • Քննարկվել է

    04.04.2022 - 19.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5884

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ