«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվեց դրույթ, համաձայն որի՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշված սահմանադրական դրույթից պարզ է դառնում, որ Կառավարությունը և վարչապետը կարող են ընդունել նորմատիվ բնույթի որոշում միայն այն դեպքում, եթե այդպիսի բովանդակությամբ որոշում ընդունելու լիազորություն նշված մարմիններին վերապահված է կամ ուղղակիորեն Սահմանադրությամբ կամ կարգավորող որևէ այլ օրենքով: Բացի այդ, մեջբերված հոդվածի 2-րդ մասի դրույթները լիազորող նորմերի առնչությամբ մեկ այլ պահանջ էլ են սահմանում, համաձայն որի՝ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ վարչապետի 02.11.2021թ. N 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական կառավարման համակարգի մարմիններին հանձնարարվել էր գույքագրել համապատասխան գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ այն հաշվով, որ համապատասխան օրենքները ընդունված լինեն մինչ Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:
Վերոգրյալ հանձնարարականի հիման վրա ՀՀ ԲՏԱ նախարարությունում իրականացվել է գույքագրման աշխատանքներ, որոնց արդյունքում վեր են հանվել և կառավարության որոշումներ, որոնց լիազորող նորմերը բացակայում են: Բացի այդ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահոելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքներում կատարել փոփոխությունների և լրացումններ ու ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր:
- Առաջարկվող կագավորումների բնույթը․
Նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Փոստային կապի մասին», «Տիեզերական գործունեության մասին» «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում՝ սահմանելով լիազորող նորմեր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծերի փաթեթի ընդունմամբ իրավական հիմքեր կստեղծվեն արդեն իսկ գործող Կառավարության որոշումների նախաբանում համապատասխան լիազորող նորմերի ամրագրման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասության վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացման համար:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծերի փաթեթի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
Նախագծերի փաթեթի մշակումը միտված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» ՀՀ ԲՏԱ նախարարության իրավասությանը վերապահված միջոցառումների անխոչընդոտ իրականացումն ապահոելու նպատակով:
- Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծերի փաթեթի ընդունումից հետո ակնկալվում է համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում և ընդունում:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
04.04.2022 - 19.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 3465
Տպել