Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 42-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի

16-ի N 42-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի

 

  1. Ընթացիկիրավիճակըև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման անհրաժեշտությունը բխում է 2011թ.-ի դեկտեմբերի 8-ի «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքի 28-րդ հոդվածի պահանջներից, այն է՝ օրենքի 63-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելը:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից: Միաժամանակ, նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի:

                                    

  1. Կարգավորմաննպատակըև բնույթը

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 42-Ն որոշման հիմքը՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 63-րդ  հոդվածն է, որն ուժը կորցրած է ճանաչվել 2011թ.-ին, ուստի չի գործում, որ վերը նշված կառավարության որոշումը կորցրել է իր արդիականությունը, քանի որ ըստ 2002թ. հուլիսի 3-ի «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի պահանջի ոստիկանությունում սպայական պաշտոնների (բացառությամբ պարեկ և ավագ պարեկ) կարող են նշանակվել միայն բարձրագույն կրթություն ունեցող ոստիկանության ծառայողները և Կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք՝ ըստ առաջնահերթության:

ՀՀ Կառավարության «Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 42-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

     ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի 2011թ. դեկտեմբերի 8-ի ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-333-Ն օրենքի 28-րդ հոդվածի պահանջները:

  • Քննարկվել է

    01.04.2022 - 16.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4005

Տպել