Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԵՎ «ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության հատուկ, մասնագիտացված և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում (ամառային հանգստի կազմակերպում) մեկ սանի հաշվարկով տրամադրվող սնունդի համար նախատեսված գումարը սկսած 2011 թվականից փոփոխության չի ենթարկվել և մինչ այժմ պետական բյուջեի հաշվարկման հիմքում դրվում է դեռևս 2011 թվականի բյուջետային ուղերձի Մաս III-Բ Ծախսերի կանխատեսում բաժնում ուսումնական հաստատությունների մեկ սանի հաշվարկով տրամադրվող սնունդի համար նախատեսված գումարի չափը։

Արդյունքում մի շարք ուսումնական հաստատությունների մոտ չեն կայանում սնունդի ձեռք բերման նպատակով իրականացվող գնման գործընթացները կամ չի ապահովվում ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. հունիսի 6-ի թիվ 32-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» 2.3.1-02-2014 սանիտարական կանոնները և նորմերը (օրվա սննդի կալորիականության պահանջը):

 

Արդյունքում ներկայումս գործող սննդի նորմատիվները բարձրանում են հետևյալ չափով՝

 

2011 թ․-ից հաշվարկվող գումարը՝ ՀՀ դրամ

առաջարկվող գումարը՝ ՀՀ դրամ

հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների համար

781

990

հատուկ և մասնագիտացված հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների համար

1,297

1,670

մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների համար

 

1,460

մասնագիտացված մարզառազմական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների համար

1,471

2,470

մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների երթևեկող սաների համար

1,725

1,800

մասնագիտացված մարզական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների գիշերող սաների համար

2,300

3,050

արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման արդյունքում երթևեկող սաների համար

 

1,700

արտադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպություններում դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման արդյունքում գիշերող սաների համար

 

2,870

  • Քննարկվել է

    01.04.2022 - 22.04.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4118

Տպել