Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:
Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել նոր « գ1.» և «գ2.» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ`
« գ1. կենսաթոշակային վճարը,
գ2. դրոշմանիշային վճարը,»:
Հոդված 2. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի» բառերը փոխարինել «բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի, երաշխիքային ֆոնդերի և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետում «335-րդ» բառը փոխարինել «327-րդ» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 37-րդ կետով հետևյալ բովանդակությամբ`
« 37) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները: »:
Հոդված 5. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 1-ին կետում «դրամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի.», իսկ 2-րդ կետում «դրամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի.»:
- 1-ին մասը լրացնել նոր 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝
«3) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 2500 դրամ.
4 հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 1875 դրամ.
5 միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողի (գովազդակրի) կողմից իր գովազդը տեղադրելու դեպքում՝ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 1000 դրամ:»
Հոդված 6. Օրենսգրքի 191-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«3.1. Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղադրողները (գովազդակիրները) սոցիալական գովազդի մասով ազատվում են ճանապարհային հարկի վճարումից:»:
Հոդված 7. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասում «և դրանց» բառերից հետո լրացնել «կամ ընդերքօգտագործման թափոնների» բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ և 5-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`
«4) որպես անհատ ձեռնարկատեր՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրոշմանիշային վճար հաշվարկելու և վճարելու պարտավորությունից,
5) ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին (այդ թվում` նաև այն դեպքում, երբ այդ վարձու աշխատողները միաժամանակ ներգրավված են նաև արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեության մեջ) ընտանեկան ձեռնարկատիրության մասով հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրոշմանիշային վճար հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:»:
Հոդված 9. Օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերում «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «հավաստագրի տրամադրման օրվանից 5 տարի ժամկետով»:
Հոդված 10. Օրենսգրքի 456-րդ հոդվածի 8-րդ մասում «8-րդ» բառը փոխարինել «7-րդ» բառով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից: