Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «ԲԻԴ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ 08.04.2022 11:01:59 | Որոշման նախագծի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության նոր խմբագրումից պարզ է դառնում, որ որակավորման ապահովումը կարող է ներկայացվել բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, այսինքն, այլևս հնարավորություն չի տրվում երաշխիք ներկայացնել ապահովագրական ընկերություններից։ Կարծում ենք նման մոտեցումը չի բխում «Գնումների մասին» ՀՀ օրենքի նպատակներից, խնդիրներից ու սկզբունքներից և կարող է հանգեցնել առևտրային բանկերի մենաշնորհի, երաշխիքի համար վճարվող տոկոսների բարձրացման, գրավների ներգրավման, ինչն էլ ենթադրում է գնումների մասնակիցների թվի սահմանափակում և գնումների թանկացում։ Պետական գնումների մասնակիցների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում ակնհայտ է դառնում, որ 95% դեպքերում առևտրային բանկերը երաշխիքը տրամադրում են բացառապես գրավի ներգրավման պայմանով և ստացվում է, որ աշխատանքային հնարավորություններ, կապեր, կադրեր, պոտենցիալ և ռեալ ցածր գին առաջարկելու հնարավորություն ունեցող կազմակերպությունները տարվա սկզբում հաղթում են մի քանի ընթացակարգերում, առկա շարժական և անշարժ ամբողջ գույքը ներգրավում են որպես գրավ՝ հայտի, պայմանագրի և որակավորման ապահովումներ վերցնելու նպատակով և դրանից հետո այլևս հնարավորություն չեն ունենում մասնակցել այլ ընթացակարգերի, առավել ևս, որ այդ երաշխիքները գործում են մինչև պայմանագրերի կատարման ավարտը, իսկ պայմանագրի կատարման ապահովման դեպքում՝ մինչև պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետների ավարտը, որը կարող է ձգվել մինչև 5 տարի, ուստի և այդ ամբողջ ընթացքում գրավադրված գույքով հնարավոր չի լինում ստանալ այլ ապահովումներ։ Ապահովագրական ընկերությունները գնումների մասնակիցների համար առաջարկում են ավելի բարենպաստ պայմաններ և հնարավորություն՝ առանց գրավի ներգրավման ստանալու երաշխիքներ, ինչը անկասկած կհանգեցնի գնումների մասնակիցների թվի ավելացման և հետևաբար գնումների էժանացման։ Մեր կարծիքով մրցակցությունը խրախուսելու նպատակով անհրաժեշտ է ապահովագրական ընկերություններից երաշխիք ներկայացնելու հնարավորություն նախատեսել ոչ միայն որակավորման, այլև հայտի և պայմանագրի կատարման ապահովումների դեպքում։ Ընդհանուր հաշվով ապահովագրական ընկերություններին երաշխիք տրամադրելու հնարավորություն տալով պետական և համայնքային մարմինների ու կազմակերպությունների համար ռիսկի գործակիցը չի ավելանում, քանի որ ապահովագրական ընկերություններն ունեն նաև վերաապահովագրող ավելի խոշոր կազմակերպություններ և գնման պայմանագրերի չկատարման դեպքում երաշխիքային գումար գանձելը չի կարող խնդիր առաջացնել։ Հատկանշական է նաև այն փաստը, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ որոշ ապահովագրական ընկերությունների տրամադրվել է երաշխիքի տեսքով որակավորման ապահովումներ տրամադրելու օրենսդրությամբ նախատեսված իրավասություն, ուստի անհասկանալի է պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի վերաբերյալ հակադիր դիրքորոշումները։ Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթները և վերջինիս կարգավորման տիրույթում գտնվող ոլորտների առանձնահատկությունները՝ կարծում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի դիրքորոշումը պետք է լինի առաջնային։ Խնդրում ենք քննարկել մեր առաջարկությունը և որոշման նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ։ |