Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհրաժեշտությունը.

Ներկայացված օրենսդրական նախագծի առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմամբ: Գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակներն են` անձանց կյանքին, առողջությանը առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Լիցենզավորման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Առողջապահության բնագավառի լիցենզիաները` դեղերի արտադրություն, դեղատնային գործունեություն, բժշկական օգնության և սպասարկման իրականացում, դեղերի մեծածախ իրացման գործունեություն, տրվում են անժամկետ, ինչը համապատասխան վերահսկողության համար իրականացնում է մի շարք խոչընդոտներ:

3. Կարգավորման նպատակը

Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար անհրաժեշտ գույքային և տեխնիկական, ինչպես նաև մասնագիտական հագեցվածության պահանջների մեջ պարբերաբար կատարվում են փոփոխություններ, հաշվի առնելով` միջազգային փորձը, տեխնոլոգիական զարգացումները, կրթական ծրագրերի զարգացումները և փոփոխությունները: Լիցենզիաները դարձնելով 5 տարի ժամկետով տրվող, հնարավորություն է ստեղծվում բացառել հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը:

4. Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշումներում:

5. Օրենքների նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության կողմից:

 

6. Իրավական ակտերն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ հնարավոր նվազեցում չի նախատեսվում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

8. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լիցենզավորված անձանց պահել վերահսկողության դաշտում, հաշվի առնելով առողջապահության բնագավառի կարևորությունը և մարդկանց կյանքի և առողջության հետ կապված ռիսկերը:

  • Քննարկվել է

    24.03.2022 - 08.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3576

Տպել