Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Որոշման նախագծերով նախատեսվում է՝
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշումը համապատասխանեցնել թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքի պահանջներին:
- Նախագծով նախատեսվում է նաև հանել հողմային և կենսազանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման ժամկետային սահմանափակումները, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայում։
-
Քննարկվել է
24.03.2022 - 11.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 3817
Տպել