ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N272Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 28-ի №272Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշման 2-րդ կետով հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին, որի 4.2 կետի համաձայն՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցման մեկնարկը տրվել է 2022 թվականի փետրվարի 1-ից: «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 28-ի №272Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նշված ժամկետում էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի աստիճանական գործարկման ապահովման անհրաժեշտությամբ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանման և գնահատման հետ կապված իրավակարգավորումները՝ համակարգի բոլոր բնականոն ռեժիմների մասով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի ծրագրի աջակցությամբ: Նախագիծը համաձայնեցվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի շուկայի նոր մոդելին առավել արդյունավետ և ամբողջական անցումը, էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների առավել հստակ կանոնակարգումը։
-
Քննարկվել է
22.03.2022 - 08.04.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 4272
Տպել