Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագիծ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի վերջին փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը: Այդ գործառույթի արդյունավետ իրականացման համար Հանձնաժողովը մշակել է «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագիծ, որի ընդունման պարագայում հնարավոր կդառնա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների հնարավորինս օբյեկտիվ, անկախ և անաչառ ուսումնասիրության կազմակերպումը:

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկում

07.04.2022 10:00

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0009, Կորյունի 15

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5381

Տպել

Առաջարկներ`

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հավելվածի 86-րդ կետը առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Պայմանագիրը կնքվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման հիման վրա՝ սույն հավելվածի Ձև 6-ի օրինակով: Պայմանագիրը կնքվում է սույն կարգի համաձայն հրապարակային վիճակահանության արդյունքում ընտրված աուդիտորական կազմակերպության կամ 73-րդ կետի համաձայն վերջնական հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ:»:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հաշվի առնելով, որ Հավելվածի 49-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի պահանջներն արդեն իսկ սահմանված են Հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետում, առաջարկում ենք Հավելվածի 49-րդ կետերի 1-ին և 4-րդ ենթակետերը հանել:

ՀՀ Ֆինանսների նախարարություն

13.04.2022

Հաշվի առնելով, որ Հավելվածի 47-րդ կետն, ըստ էության, մանրամասնում է Հավելվածի 46-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` առաջարկում ենք հանել Հավելվածի 47-րդ կետը, իսկ 46-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ ա) աուդիտորական ծառայությունների մատուցման՝ առնվազն 3 տարվա փորձը հավաստող՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պատճենը՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար և (կամ) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով հավատարամագրված մասնագիտացված կառույցին անդամակցությունը հավաստող փաստաթուղթ, բ) պատասխանատու աուդիտորի՝ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ), գ) աուդիտորական խմբում ներգրավված այլ աուդիտորներից առնվազն մեկի՝ աուդիտորական ծառայությունների մատուցման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրերի և նմանատիպ աշխատանքների կատարումը հավաստող այլ փաստաթղթերի պատճեններ):»:

Տեսնել ավելին