Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 404 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի ԹԻՎ 404 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի թիվ 404 և 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը  (այսուհետ՝ Նախագիծ) պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականով՝

Կառավարության և վարչապետի որոշումների նախագծեր մշակելիս և շրջանառելիս առաջին հերթին ստուգել և հավաստիանալ, թե արդյոք Կառավարությունը և վարչապետը լիազորված են ընդունելու նման որոշում, թե՝ ոչ  (առկա է արդյոք համապատասխան լիազորող նորմ):

Բացառել լիազորող նորմ չունեցող Կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի ներկայացումը վարչապետի աշխատակազմ:։

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

ՀՀ Կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման նախաբանում՝ որպես իրավական ակտի ընդունման նպատակ ու պատճառ, նշված է Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի դրույթները, ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի թիվ 404 որոշման մեջ՝ միայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, մինչդեռ Պետական գույքի կառավարման  ՀՀ օրենքը (ՀՕ-158-Ն) ընդունվել է 2014թ-ին։

 Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2018 թվականի Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՕ-260-Ն օրենքը, ՀՀ 2018 թվականի Տարածքային կառավարման մասին ՀՕ-252-Ն օրենքը և ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) կողմից նախապատրաստվել է Նախագիծը։

Նախագծով առաջարկվում է․

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին թիվ 305-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Վերնագրում և ամբողջ տեքստում պետական կառավարչական հիմնարկներին բառերը փոխարինել պետական մարմիններին բառերով։

2) Նախաբանում դրույթները բառից հետո լրացնել և Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին թիվ 404 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը․

1) Նախաբանում 4-րդ հոդվածին բառերից հետո լրացնել և Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին բառերը։

2) Հավելվածի ամբողջ տեքստում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե: բառերով։

3) Վերնագրում և ամբողջ տեքստում , բյուջետային հիմնարկներ բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել մարմիններ բառերով։

Պետական գույքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանվել է՝ Կառավարության լիազորություններից է պետական մարմիններին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և անհատույց սեփականաշնորհման կարգի սահմանումը։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի կազմակերպման շարունակականության ապահովումն է, սոցիալական և կենցաղային խնդիրների լուծումն է:

Կարգավորման նպատակը և բնույթը: Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի թիվ 404 և 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշումների ընդունման նպատակների ու պատճառների հստակեցումն է:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է Կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը: Ապահովում է հետագայում Կառավարության կողմից բնակելի տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման վերաբերյալ անհատական իրավական ակտերի ընդունումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի թիվ 404 և 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշումների հիմա վրա։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները: Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք: Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Նախագիծը առընչվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 97-րդ կետի հետ՝ Բնակչության սոցիալտնտեսական խնդիրների լուծում, այդ նպատակով պետական սեփականություն համարվող հանրակացարանային տարածքների նվիրատվության և սեփականաշնորհման գործընթացի ավարտում։

 

  • Քննարկվել է

    22.03.2022 - 06.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4315

Տպել